Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկու պատգամավոր իրենց վրա են վերցրել ՀՀԿ-ի բեռը եւ անընդհատ լաց են լինում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Regidddon-Capture

Թվում է, թե թավշյա հեղափոխության շահառուն ժողովուրդն է, բայց հեղափոխության ամենամեծ շահառուն Սերժ Սարգսյանն է, ասում է  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: «Էլ ինչ ձեւով պետք է լիներ. մի նախագահ, որի օրոք նման կոռուպցիա է եղել, արտագաղթի մեծ տեմպեր, եղել է մարտի 1՝ իր պատճառով: Ու էսօր մոռացել են, որ մերժում էին Սերժ Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանն ասում էր՝ ինչքան ուզենք կխփենք, ապա Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ փորձեք մեկդ մեզ ձայն չտաք, ըստ էության»: Ազգային ժողովի երկու պատգամավոր իրենց վրա են վերցրել ՀՀԿ-ի բեռը եւ անընդհատ լաց են լինում, թե ժողովրդավարություն չկա,  ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: «Ինչո՞ւ չկա, այլակարծությու՞ն չկա, ո՞վ է խանգարում, որ ժողովուրդը չի ուզում լսել, որ ժողովուրդը չի ուզում գնալ Ռոբերտ Քոչարյանին լսել: Եկել է մի վիճակ, որտեղ բոլորս ուզում են ազդել այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են՝  բարոյականության հաստատումը, իրավական պետության ստեղծումը»: Այս պահին, քաղաքական դաշտում եղած կուսակցությունները չունեն ասելիք, նշում է Հրանուշ Խառատյանը: ««Լույս» դաշինքն այս պահին շատ խանդոտ է նայում ՔՊ-ին, համարում է, որ իրենից կողոպտված է ինչ-որ բան եւ շատ թույլ ձեւով է փորձում հանդես գալ: Հասարակությունը միշտ հիշեցնում է Էդմոն Մարուքյանի ապրիլյան ելույթը, Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի լուսանկարները Սաշիկ Սարգսյանի տոհմի հետ ռեստորանում: Սրանք «Լույս»-ին կաշկանդում են: Իրենց ուզած Հայաստանը ո՞րն է, չի արտահայտում թե իր ուզած սեգմենտը ո՞րն է»: Ըստ ազգագրագետի, ՀՅԴ-ն էլ շվարած մնացել է եւ չունի դիրքորոշում: