«Ոնց կուզեի իմ քննադատությունների և կանխատեսումների մեջ սխալվեի, երևակայական կայֆերի մեջ սավառնեի, ոգևորվեի վարչապետի և Քիմ Քարդաշյանի սելֆիից կամ Սարգսյան Արմենի թևանցուկ նկարից…»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոնց կուզեի իմ քննադատությունների և կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ և իրական հետևորդների հորինված Հայաստանում, երևակայական կայֆերի մեջ սավառնեի, ոգևորվեի վարչապետի և Քիմ Քարդաշյանի սելֆիից կամ Սարգսյան Արմենի թևանցուկ նկարից…

Նախկինում ասում էին, որ ուզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում։ Հիմա, երբ պետական քարոզչամեքենայի ծավալներն ու թափը հասել են աներևակայելի «բարձունքների», այդ Հայատատանը դարձել է է՛լ ավելի վիրտուալ ու սինթետիկ։

Չգիտեմ, այդ ի՞նչն է ավելի ուժեղ, քան միամտությունս, հորինվածքներին տրվելու հոգեբանական գայթակղությունս և էգոցենտրիկ «ինքնախաբեությունս»։ Բայց…

Խիղճս և միտքս միասին են մերժում այդ արհեստական կտերը, պատրանքներն ու կիսաէրոտիկ-կիսաքաղաքական պրիմիտիվ ֆանտազիաները։

Երևի նրանից է, որ պատմություն ու աշխարհագրություն գիտեմ։ Եվ ոչ միայն Հայաստանիս…»:

Ոնց կուզեի իմ քննադատությունների եւ կանխատեսումների մեջ սխալվեի, ապրեի Նիկոլին դեռ երկրպագող, հայրենիքաբնակ եւ իրական…

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 10. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս