Ստիվեն Քինգի «Դա» (It) վեպի էկրանավորումը կինոմատոգրաֆիայի պատմության մեջ է մտել՝ դառնալով ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմը։ Վարձույթում այն հավաքել է ավելի քան 500 մլն դոլար։
Warner Brothers-ի մարկետինգային բաժնի ղեկավար Սյու Քրոլն ընդգծել է, որ ցանկացած լավ բլոկբասթեր առանց դժվարության հասնում է կես միլիոնի նշագծին, սակայն սարսափ ֆիլմի համար դա կմտնի պատմության մեջ և չի կարելի դրանով չհպարտանալ՝ փոխանցում է Variety-ն։
Քրոլը շնորհավորել է ռեժիսոր Անդրես Մուսկետիին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ֆիլմի ստեղծանը։
Նախկին ռեկորդը պատկանել է «Էկզորցիստ» (The Exorcist) ֆիլմին, որը հավաքել է վարձույթում 441 մլն դոլար։
Ստիվեն Քինգի «Դա» վեպում պատմվում է ամերիկյան Դերի քաղաքից անհետացող երեխաների մասին է, որոնց առևանգում է Փենիվայզ ծաղրածուն։