ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացման տեսանյութով՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին: Տեսանյութին կից Աննա Հակոբյանը գրել է.
«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից, և տոնական օրերն իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»