News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 14-ին, «Սասնա ծռերի» անդամները գովեցին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի արարքը քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ:

«Էդ մարդիկ ձեր ձեռքում գերի են, հիմա ոնց վերաբերվենք, ազատագրենք, թե՞ ոնց: Դա մեկ, երկրոդը՝ երեկվա մեր աղջկա ցավը տանեմ, մեռնեմ իրա ձեռքերին: Իմ ազգը, երկիրը էդ կեղտի մեջ թաղված է, էդ մարդիկ վայելում են իրենց փառահեղ կյանքը, բայց վերջապես պիտի հասկանան, որ իմ ժողովրդին էդ կեղտի մեջ են պահում, մինչեւ չես լցնում դրանց գլխին, դրանք չեն հասկանում էդ կեղտի հոտն ու համը:

Դատավոր Մակյանը նկատողություն հայտարարեց Արայիկ Խանդոյանին եւ հորդորեց խոսել ըստ էության:

Անդրադառնալով փաստաբանների գործադուլին, Արայիկ Խանդոյանը հայտարարեց որ միանում է նրանց գործադուլին եւ չի ցանկանում առանց պաշտպանի ներկայության շարունակել դատական նիստը. «Ես սրանից մեկ տարի առաջ հայտարարել եմ, որ ինձ պաշտպան պետք չի ինձ հարձակվող է պետք, քանի որ ձեր արդարդատությունը ոտնահարում է մարդկանց իրավունքները ես գտնում եմ՝ իրենք ճիշտ են եւ միանում եմ իրենց գործադուլին: Առանց իրենց ես չեմ ցանկանում դատը շարունակվի»:

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանն էլ հայտարարեց, որ իշխանությունները ոչ մի ոլորտում չեն գործում:

«Ում ուզում են եւ ինչքան ուզում են խփում են , հետեւաբար այստեղ արդարադատությունից խոսել անիմաստ է: Եվրոպական դատարանները  ընդդեմ Հայաստանի որոշումներ են կայացնում, միթե մեր դատական համակարգը այդքան ապաշնորհ է: Մինչդեռ ես գտնում ե, որ մենք շատ խելացի դատավորներ ունեք: Դուք չեք տեսնում, որ ժամանակն է կտրուկ քայլեր անելու սեփական հեղինակությունը փրկելու: Սա բացահայտ ցեղասպանություն է թե քրեաօլիգարխ հանցագործ իշխանության կողմից , որը հիմա կենտրոնացված  մեկ սրիկայի ձեռքում , որի ձեռքում ողջ ազգը մղկտում է: Դուք որպես դատավոր որպես հայ, չեք տեսնում, որ մեծ անելիք ունեք, դուք էլ պետք է միանաք փաստաբաններին»,-ասաց Պավլիկ Մանուկյանը եւ միացավ փաստաբանների բողոքի ակցիային:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավոր Մակյանը Գագիկ Եղիազարյանի նկատմամբ դատական սանկցիա եւ 20 ժամով հեռացրեց դատականն նիստերի դահլիճից նիստը խանգարելու եւ տեղից խոսելու պատճառով:

Գործով մեղադրողը ասաց, որ գործի ննությունը չերկարաձգելու համար, պետք է նոր պաշտպաններ ներգրավվել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Տպել
Ամենաշատ