▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցեր

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) և Բաց հասարակության հիմնադրամների արդարադատության նախաձեռնության փորձագետներին: 

Վարչապետը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի անկախության ապահովման, արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին և հավելել, որ դրանք գտնվում են կառավարության առաջնահերթությունների թվում: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը շեշտել է արդարադատության ոլորտի միջազգային փորձագետների հետ համագործակցության անհրաժեշտությունն ու փորձի փոխանակումը: 

 

 

 

 

 

 

 

 

 

Փորձագետները վարչապետին են ներկայացրել հետհեղափոխական և անցումային փուլերում տարբեր երկրներում արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարը գնահատել են որպես անցումային արդարադատությանը բնորոշ քաղաքականություն: Փորձագետները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ և անցումային այս փուլում նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին