Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

«Աղվան Գառնիկիչի գլխավորությամբ տարիներ շարունակ կոծկել են զինվորների սպանության գործերը»․ նոր ստեղծվելիք խումբը արդյունավետ կլինի՞

ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է ստեղծել հասարակական մոնիթորինգի խումբ, որին հնարավորություն կընձեռվի ուսումնասիրել զինվորական ծառայության ընթացքում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերի նյութերը և հանրությանը ներկայացնել համապատասխան եզրակացություն։

Խմբի կազմում կարող են ընդգրկվել իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՓՊ–ի կողմից ներկայացված փաստաբանները։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չափազանց կարևորեց այս որոշումը՝ ստեղծել մոնիթորինգային մարմին, որը կզբաղվի զինծառայողների մահվան դեպքերով արդար և օբյեկտիվ քննություն իրականացնելու գործընթացին, միաժամանակ նշելով՝ իրենք միանշանակ մասնակցելու են խմբի աշխատանքներին և հայտն արդեն ուղարկել են Քննչական մարմին։

Նա հիշեցրեց՝ տարիներ առաջ դեռևս զինդատախազ Գևորգ Կոստանյանը ևս նման խումբ ստեղծելու փորձ կատարեց, սակայն համապատասխան պայմաններ չապահովվեցին խմբի աշխատանքի համար։ «Պետք է ասեմ, որ այդ խումբ շատ ձևական բնույթ էր կրում, հանրության աչքին փորձում էր երևալ որպես օբյեկտիվ զինվորական դատախազ, բայց պարզվեց, որ վատագույն դատախազներից մեկն էր։ Մենք այն ժամանակ էլ մասնակցեցինք, բայց հետագայում հայտարարություն արեցինք և դուրս եկանք խմբից։ Ասեմ, որ նվաստացուցիչ պայմաններ էին դրված։ Փաստաբանները, որոնք տարբեր կազմակերպությունից պետք է մասնակցեին այդ գործերով, Կոստանյանը նրանց համար նվաստացուցիչ պայմաններ էր ստեղծել։ Դա անընդունելի էր։ Հստակ տարբերություն էր դրվել՝ մեծարելով իրենց որպես զինվորական դատախազ, իսկ մյուսները պետք է իրենց թելադրած պայմաններով առաջնորդվեին։ Նույնիսկ չհասավ այն էտապին, որ սկսեինք գործերի ուսումնասիրությունը։ Նախնական պայմաններն էին՝ զինդատախազության շենքում գնալ ծանոթանալ քրեական գործերին, փաստաբաններին որոշակի ժամեր էին տրամադրվում։ Պայմաններն այնպիսին էին, կարծես՝ մենք իրենց աշխատողներն էինք, հավասարը հավասարի նման չէին լսում։ Թելադրողի վիճակում էին։ Հիմա չգիտեմ՝ այս նոր խմբում ինչ պայմաններ են լինելու։ Հավանաբար բանակցություններ կլինեն, կհասկանանք։ Ես սա ասում եմ, որ մենք չգնանք և նորից հանդիպենք նույն վիճակին, որ մենք չկարողանանք աշխատել»,- մանրամասնեց իրավապաշտպանը։

Նրա խոսքերով՝ այս անգամ նման խումբ պետք է ստեղծվի լուրջ հիմքերի վրա։ Ի դեպ՝ այսպիսի խումբ ստեղծելու որոշման մասին հայտարարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների հետ հանդիպումից հետո։ «Ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն կողջունի նման խմբի ստեղծումը՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կարվի բացահայտելու հանցագործությունները։ Մենք շատ ենք ուզում միանալ և բացահայտել այս հանցագործությունները։ Աղվան Գառնիկիչի գլխավորությամբ տարիներ շարունակ կոծկել են նման գործերը։ Խոսքը զինվորական հանցագործությունների մասին է, մյուսներին չեմ ցանկանում անդրադառնալ։ Այն, որ սպանությունները որակում են ինքնասպանություն, խայտառակություն է։ Ես կցանկանայի, որ այս խումբը մեծ հնչեղություն ստանա»,- շեշտեց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ այս խումբն ինչ-որ չափով լինելու է վերահսկող մարմին քրեական գործերի ուսումնասիրման և օբյեկտիվ քննության ընթացքում․ «Կոնկրետ մենք ուզում ենք մեր փաստաբանի հետ աշխատել այդ խմբում։ Այո, դա կարող է լինել վերահսկող մարմին։ Մենք մեր ձեռքի տակ ունենք մի քանի քրեական գործեր, որոնք ուսումնասիրում ենք, և պետք է ասեմ, որ շատ վատ վիճակում են գործերը։ Ես ցանկանում եմ, որ խմբի ստեղծումը նպաստի ոլորտում հեղափոխության իրականացմանը, որովհետև նույն մեթոդով շարունակում են աշխատել՝ ինչպես սովորեցրել է Աղվան Գառնիկիչը՝ կեղծել ամեն ինչ, կեղծել, կեղծել մինչև վերջ»։ Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ այս խումը նոր Հայաստանում, նոր իրողությունների պայմաններում կարող է արդյունավետ աշխատել և բացահայտել գործերը։ «Ես ավելի կարևոր բան չգիտեմ, քան այն, որ բանակում պետք է կանխվեն հանցագործությունները, հատկապես մեր զինվորների մահվան դեպքերը, որպեսզի, ով երբ ցանկանա, վեր չկենա ու սպանի մեկին։ Ով ում հետ ինչ-որ հարց ունի, կրակում սպանում է և չի բացահայտվում։ Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ»,- ընդգծեց մեր զրուցակիցը և կոչ արեց իր գործընկերներին ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկայում ձևավորվելիք խմբի աշխատանքներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մոնիթորինգային խմբում անպայման ներկայացուցիչ ունենալու են։ Նրա խոսքերով՝ մոնիթորինգային խումբը, իհարկե, չի փոխարինելու Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործիքներին։

«Բայց դա հնարավորություն է անմիջապես ազատ ռեժիմով քննարկել սպանությունների, բռնությունների հետ կապված հարցեր։ Չեմ կարծում, որ դա չնպաստի արդյունավետության բարձրացմանը։ Ես գտնում եմ, որ նման որոշումը նորմալ է»,- ասաց Սաքունցը։

Իրավապաշպանի գնահատմամբ՝ խումբը չի կարող վերահսկողություն սահմանել, բայց կարող է դիտորդի կարգավիճակով հարցեր առաջադրել, քննարկումներ կազմակերպել և գուցե մասնագիտական աջակցություն ցույց տալ տվյալ գործով քննիչին, տուժողի կամ մեղադրյալի շահերի պաշտպանին։ Սաքունցը կարծում է, որ այս խումբը մշտական բնույթ չի կրում, այս անցումային շրջանում պարզապես դրա անհրաժեշտությունը նկատվում է։

«Պետք է օրենքն աշխատի։ Նկատի ունեմ, ոչ միայն օրենքի չոր ու ցամաք դրույթները, այլ քննիչների մասնագիտական կարողությունները, օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ նախադրյալները ոչ միայն օրենքի դրույթների անվերապահ իրականացումն է, այլև բովանդակության իրականացումը, որը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով՝ ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացմամբ և այլն։ Կարող է նաև առաջարկություններ լինել քննիչների մասնագիտական վերապատրաստման գործընթաց կազմակերպել։ Իսկ կոնկրետ մոնիթորինգային խումը պետք է նպաստի օրենքի արդյունավետ իրականացմանը»,- իր խոսքն ամփոփեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում