Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ. թարմացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-68

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ վիրավորվել։ Այս պահին ճշտվում է։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև մահացածի և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոցի աշխատակից է։  Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը հայտնեց, որ մահացողը տեխնիկ-օպերատոր Վահրամ Գասպարյանն է։ «Նախնական տվյալներով այդ աշխատակիցն այսօր աշխատանքի չպիտի լիներ, ինչպես նաև նախնական տվյալներով այդ լիցքավորման բալոնը, որի պատճառով տեղի է ունեցել պայթյունը, չի պատկանել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։ Թթվածնի կայանը այս տարվա հուլիսին անցել է դրական փորձաքննություն շահագործման համար, և բոլոր աշխատակիցներն ունեցել են իրենց տեխնիկական հավաստագրեր,որ կարող են աշխատել այդ կայանում»։