News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԴՅ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը, թե չի կարող կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, ՀՅԴ խմբակցության համար անակնկալ էր:

«Մենք հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, բայց սա Դաշնակցությունն է, որն ունի ավանդույթներ, նրա կատարած քայլն այդ ավանդույթներին դեմ էր եւ մենք նրա պահվածքին անպայման համապատասխան գնահատական կտանք»,-ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ի որոշումն անփոփոխ է եւ իրենք քվեարկելու ենք հօգուտ Նիկոլ Փաշինյանի թեկնածության. «Մեր նպատակը մեկն է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի Հայաստանը, Արցախն ու սփյուռքը: Մեր ժողովրդի եւ քաղաքական ուժերի հասունության եւ իմաստնության փորձության քննություն է սա: Դեռեւս Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ ասել էինք, որ պարտավոր ենք ապացուցել՝ այս նոր կառավարման համակարգով երկրում բան է փոխվելու, որ արատավոր բարքերը փոխելու համար նախ եւ առաջ պետք է փոխել կարգերն ու նոր կարգեր հաստատել:

Այժմ ունենք նոր ֆորսմաժորային իրավիճակ, որ անհապաղ լուծումներ է պահանջում: Սերժ Սարգսյանն իր հրաժարականով դրա համար դուռ բացեց եւ ապխացուցեց, որ վարչապետի պաշտոնի ստանձնումը նեղ հատվածական շահ չէր հետապնդում: Հիմա ՀՀԿ-ն պետք է ապացուցի, որ նեղ կուսակցվական շահ չի հետապնդում եւ պատրաստ է գնալ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով: Հիմա սկսել է արարման փուլը, այդ մեչժման հիմքում ընկած պատճառների վերացման փուլը, պարտավոր ենք թույլ չտալ, որ համազգային զարթոնքի ներուժը մսխվի, ժողովուրդը հիասթափվի:

Ընտրական համակարգի բարեփոխում է անհրաժեշտ ռեյտինգային համակարգի վերացմամբ, ԵՄ-ի, ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկերային հարաբերությունների շարունակում»,-հայտարարեց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ