Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շաղատ գյուղում հրդեհի հետևանքով երկու բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ

Շաղատ գյուղում հրդեհի հետևանքով երկու բնակիչ ստացել է տարբեր բնույթի 
այրվածքներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Շաղատ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով երկու բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 31-ին, ժամը 14:01-ին նախարարության «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ N զորամասի 1 ջրատար ավտոմեքենա: 

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Շաղատ գյուղի 2 բնակիչ ստացել է տարբեր բնույթի այրվածքներ. շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]