Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկում է ժամանակակից պարի միջազգային ամառային առաջին SUMMEET փառատոնը

Երևանում մեկնարկում է ժամանակակից պարի միջազգային ամառային առաջին 
SUMMEET փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկում է ժամանակակից պարի միջազգային ամառային առաջին փառատոնը՝ SUMMEET-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն տևելու է օգոստոսի 23-29-ը:

ԵՊԿ օպերային ստուդիայի տնօրեն, փառատոնի պրոդյուսեր Հայկ Վարդանյանը նշեց, որ փառատոնի միտքն հղացել են երիտասարդ պարուսույց, «Բալմանուկյան» պարային նախագծի հիմնադիր Արման Բալմանուկյանը և «Քաննոն Դանս» պարային տան ներկայացուցիչ, պարուսույց Վալերիա Կասպարովան:

«Նրանք միմյանց հետ համագործակցել են դեռ 2019 թվականից: Սա հենց սկիզբը եղավ ավելի լայն համագործակցության և դարձավ միջազգային պարային փառատոն»,- նշեց Վարդանյանը:

«Սարեր» մշակութային կազմակերպության նախագահ, փառատոնի պրոդյուսեր Էռնա Ռևազովան մամուլի ասուլիսում ասաց. «Մենք դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարություն և շատ ուրախ ենք, որ գնահատել են այն ու համաձայնել դրամաշնորհ տրամադրել մեր ծրագրին: Փառատոնը մեկնարկելու է մի ներկայացմամբ, որ կոչվում է «Սև այգի», որը բեմադրել է Վալերիա Կասպարովան: Այն նվիրված է Արցախյան առաջին պատերազմին, պարի փորձերն էլ սկսվել են Արցախյան 44-օրյա պարտերազմից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին»,- նշեց Ռևազովան և հավելեց, որ այն ցուցադրվելու է օգոստոսի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ ԵՊԿ-ի Օպերայի ստուդիայում:

Սանկտ Պետերբուրգի «Քաննոն Դանս» պարային տան տնօրեն, փառատոնի միջազգային պրոդյուսեր Վադիմ Կասպարովը շեշտեց, որ պետք է SUMMEET-ը Հայաստանի համար այցեքարտ դարձնել:

«Մեր առջև խնդիր է դրված, որպեսզի Հայաստանում ժամանակակից պարը սկսի ավելի զարգանալ: Այս փառատոնն էլ հենց այդ զարգացման սկիզբն է, ինչի շնորհիվ կարող ենք ավելի շատ երիտասարդ պարուսույցների ներգրավել»,- ասաց Կասպարովը:

 Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը նշեց, որ SUMMEET փառատոնն առիթ է, որպեսզի Հայաստանի անունը մի քանի անգամ ավելի հնչի:

Օգոստոսի 25-ին ժամը 20:00-ին կկայանա «Առռռ» ներկայացումը, որը կապված է տղամարդու հոգում տիրող կենդանական բնազդի հետ, ինչպես նաև նույն օրը լինելու է նաև «Սա իմ տեղն է» ներկայացումը:

Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում օգոստոսի 26-ին ժամը 18:00-ին կկայանա «Dancewalk-Հետադարձ հայացք» ներկայացումը, որը պարազբոսանքի վերաիմաստավորումն է թատերական տարածության համար:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am