ԶԼՄ-ներ. Microsoft-ը գաղտնալսել է օգտատերերի խոսակցությունները
Microsoft-ի աշխատակիցները կարող էին գաղտնի լսել աուդիո ձայնագրություններ, ներառյալ անձնական բնույթի, որոնք արվել են Cortana- ի և Skype Translator-ի միջոցով: Այս մասին նախօրեին հայտնել է Vice ինտերնետային պորտալը: Այս մասին գրում է Tass-ը։
Ֆայլերին մուտք ունենալու հասանելիությունը և դրանից ելնելով գաղտնիության քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները հաստաել է Microsoft-ի ներկայացուցիչը՝ լրագրողներին ուղարկված նամակում:
Ներկայացուցիչը նշել է, որ համապատասխան փոփոխություններ արդեն կատարվել են կորպորացիայի գաղտնիության քաղաքականության մեջ:
«Մենք կատարելագործել ենք մեր գաղտնիության քաղաքականությունը և փոփոխություններ ենք մտցրել մեր արտադրանքի վերաբերյալ հարցերի առավել հաճախ տրվող պատասխանների վրա` ավելի մեծ հստակություն ապահովելու համար, և մենք կշարունակենք ուսումնասիրել հնարավոր հետագա քայլերը, որոնք կարող են պահանջվել դրա համար»,- ավելացրեց է ընկերությունը:
Cortana- ն վիրտուալ ձայնային օգնական է՝ արհեստական ինտելեկտի տարրերով, Windows 10-ի, Android-ի և iOS-ի համար, որն առաջին անգամ ներկայացվել է 2014-ին, իսկ Skype Translator-ը, որը կարող է համաժամանակյա թարգմանել, հայտնվեց է 2015-ի հոկտեմբերին: