Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ նոր արագագնաց մայրուղու կառուցման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ նախագծի իրացումը կսկսվի այս տարվա վերջին։
«Պատմական նշանակության նախագիծը կստորագրվի մի քանի օրից, և տարեվերջին կսկսվի Քոբի-Գուդուարի հաղորդագծի կառուցումը՝ թունելի հետ միասին»,-հայտարարել է Բախտաձեն։
Նա հայտարարել է, որ հաղորդագիծը կդառնա ամենաերկար թունելներից մեկը և Եվրոպայի տարածքում ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։