Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոռուպցիայի դեմ պայքարի արդիական հարցերով ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ փորձագիտական քննարկում է եղել

Կոռուպցիայի դեմ պայքարի արդիական հարցերով ՀՀ և ՌԴ դատախազների 
մասնակցությամբ փորձագիտական քննարկում է եղել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների դատախազները սեպտեմբերի 15-ին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր սեղանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են դատախազությունից, միջոցառումներն անցկացվել են այս տարվա հունվարի 12-ին Մոսկվայում ստորագրված՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրի շրջանակներում: Վերջինս ուղղված է ՀՀ-ում և ՌԴ-ում համատեղ տարեկան մի քանի միջոցառումների միջոցով երկու երկրների դատախազությունների համար արդիական համարվող ոլորտային պրակտիկ իրավական խնդիրների համատեքստում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, նշված ոլորտներում համագործակցության եղանակների, միջոցների ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների քննարկմանը:

Ողջունելով ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակության անդամներին և բացելով միջոցառումները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես հատուկ նշանակություն է տվել ՌԴ գլխավոր դատախազության հետ սերտ գործակցության խորացմանը, և երկու գերատեսչությունների միջև ձևավորված հարաբերությունների, ձեռքբերված փոխադարձ վստահության և կառուցողական երկխոսության բարձր մակարդակը թույլ է տալիս համատեղ լուծելու այնպիսի իրավական խնդիրներ, որոնք ոչ միշտ է հնարավոր կարգավորել միջազգային համաձայնագրերի միջոցով:

Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ դրան նպաստում է նաև 2006թ. ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումից ի վեր դրանից բխող՝ գործակցության 6 ծրագրերի հաստատման և իրագործման  հարցում երկու երկրների դատախազական գերատեսչությունների կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող անկեղծ շահագրգռվածությունն ու հետևողականությունը, որի շարքից են նաև Երևանում անցկացվող փորձագիտական հանդիպումն ու կլոր սեղանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը համակողմանի օգտակար քննարկումներ է մաղթել միջոցառումներում ներգրավված դատախազներին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն նաև նրանց միջև միջանձնային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը:

Անցկացված փորձագիտական քննարկման և «Կլոր սեղանի» ընթացքում ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հատկապես աշխարհում տարածում գտնվող ոչ ավանդական եղանակներով (առցանց POS տերմինալներով, ինտերնետ և բջջային բանկինգի, թվային քսակների, կրիպտորաժույթների) միջոցով կատարվող գործարքներով օրինականացելու, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության, դրանց դրանց նկատմամբ դատախազական հսկողության առանձնահատկությունները, պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանց լուծման միջոցները, ՌԴ-ում և ՀՀ-ում անօրինական ակտիվների բռնագանձման մեխանիզմները, գործակցության կարողությունները, այս ոլորտներում դատախազների մասնագիտացման նշանակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am