Բաժիններ՝

«Ռեալի» ֆուտբոլիստը կխաղա «Արսենալում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:

BBC-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքերով, լոնդոնյան ակումբը համաձայնել է ստորագրել Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին:

Սեբալյոսի հետ կկնքվի մեկ տարվա պայմանագիր՝ վարձակալական հիմունքներով: Դեռևս հստակ չէ, թե արդյո՞ք պայմանագրում կլինի կետ՝ ֆուտբոլիստին հետագայում գնելու հնարավորությամբ:

Ավելի վաղ նշվում էր, որ լոնդոնյան ակումբում մեկ տարի խաղալուց հետ Սեբալյոսը ցանկանում է վերադառնալ Մադրիդ և պայքարել հիմնական կազմում տեղի համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս