211652_close_icon
views-count1518 դիտում article-date 21:18 22-12-2022

Դուբայում կայացավ ftNFT-ի 1-ին NFT սրահի հանդիսավոր բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ftNFT-ն NFT Մարքեթփլեյս է, որը գործում է Fastex էկոհամակարգում: Fastex-ը՝ ՏՏ ոլորտում նորարական լուծումներով հանդես եկող ավելի քան 8 անուն բրենդ ներառող, ընկերության մաս կազմող բլոքչեյն տեխնոլոգիայով էկոհամակարգ է։ Այժմ Fastex էկոհամակարգն իր ftNFT Մարքեթփլեյսով մտադիր է թրենդ դառնալ՝ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ողջ տարածաշրջանում բացելով առաջին NFT խանութները։

Առաջին խանութի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Դուբայի ամենահայտնի Mall of the Emirates առեւտրի կենտրոնում։ Հրավիրվածների ցանկում էին բազմաթիվ հայտնի գործիչներ եւ արտիստներ, ովքեր կիսվեցին իրենց գաղափարներով եւ փորձառությամբ։

ftNFT Մարքեթփլեյսը, իր վիրտուալ նախագիծը պաշտոնապես բերելով ոչ վիրտուալ աշխարհ, NFT-ների պատմության կարեւոր էջ բացեց՝ միեւնույն ժամանակ դառնալով մի վայր, որտեղ յուրաքանչյուր կրեատիվ միտք կարող է մոնետիզացվել: Այստեղ մենք բաց ենք թվային եւ այլ ինովացիաների, արվեստի, նորագույն ՏՏ եւ Web3 լուծումների առաջ:

Խանութը միայն գնումների համար չէ այստեղ կարող եք շրջել, ուսումնասիրել 3D-սքաները, որը վիրտուալ իրականության սիրահարների համար ավատարներ է ստեղծում: Խանութ-սրահ ունենալու գաղափարը հենց նեղ տեխնոլոգիական հարթակներում կրեատիվությունը խրախուսելու եւ այն թրեյդինգի ոլորտ տեղափոխելու նպատակ ունի: ftNFT խանութը բոլորին տալիս է հավասար հնարավորություններ՝ ստեղծելու եւ օգտագործելու NFT-ներ թե՛ իրական եւ թե՛ թվային աշխարհում։ Սա այն վայրն է, որտեղ ավանդական եւ թվային արվեստը բաժանող սահմանագիծ այլեւս չկա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր