Տնտեսություն 14:36 04/03/2022 Հայաստան

Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին պետք է բարձրաձայնել ու խոսել ոչ թե մարտի 3-ին կառավարության նիստում, այլ դրանց մեծ մասը պետք է կարգավորել նախորդ տարվա վերջին։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ գործադիրի երեկվա նիստում Վահան Քերոբյանն ու Նիկոլ Փաշինյանը փաստեցին՝ կա ջրի խնդիր, պարարտանյութը թանկ է, կոչ ավեց գյուղացիներին մշակել իրենց հողերը, ապա եզրակացրեցին՝ ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի։

«Պետք էր դեռևս անցած տարվա աշնանից մտածած լինեին, համակարգված  քայլեր անեին, պետք է լուծեին պարարտանյութի, սերմացուի խնդիրը։ Հարցերի 70-80 տոկոսը  պետք է կարգավորած լինեին, որ այս պահին  առաջացած խնդիրներին տային օպերատիվ լուծումներ։ Տունն այրվել, պրծել է, նոր հրեշեջ մեքենան գալիս է, որ ի՞նչ անի, արձանագրի՞ հրդեհի փաստը»,-ասում է գյուղատնտեսը։

Աշոտ Հարությունյանի խոսքով, 2021 թվականին արդեն պարզ էր՝ խնդիրներ կան և բերքի որակի, քանակի հետ կապված, պետք է մտածեին, որ աշնանացանի մակերեսները նվազել են։

«Ես միշտ ասել եմ, գյուղատնտեսությունն առանձնացրեք, այն քաղաքականություն չի սիրում, մինչդեռ քաղաքական որոշման արդյունքում գյուղատնտեսությունը ջարդեցին, փշրեցին։ Ենթադրենք,  պարարտանյութի սուբիսիդավորման մասին որոշումն ընդունեցին, տասը մեքենա՝ 200 տոննա էլ եկավ, Հայաստան հասավ, Լարսը փակվեց, հետո՞»,-նկատեց Panorama.am-ի զրուցակիցը։

Նշենք, որ այսօր Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։

Պարարտանյութի սուբիսիդավորման հետևանքով պետության  ֆինանսական բեռի թեթևացման համար, ըստ գյուղատնտեսի, պետք էր դեռ աշնանաը միջպետական պայմանագիր կնքել։

«Աշնանն արդեն պարզ էր, որ պարարտանյութը թանկանալու է։ Գազը թանկացել էր, իսկ պարարտանյութի արտադրության մեջ ինքնարժեքի մեծ մասը կազմում է բնական գազը։ Պետությունը պետք է գործարարներին աջակցեր, որ ցածր գներով պարարտանյութ ձեռք բերեին ու ներկրեին։ Աշնանը ՌԴ-ում պարարտանյութի խնդիր չկար, մինչդեռ  աշնանը պարարտանյութ ձեռք չի բերվել»,-ասաց նա։

Նույնիսկ պետության կողմից  պարարտանյութի սուբսիդավորման դեպքում հացահատիկի շատ բարձր գին է ակնկալվում։ Մեկ հա ցորենը պարարտացնելու համար վեց պարկ պարարտանյութ է պետք, պետությունը մեկ հա-ի համար ֆինանսավորելու է 54 հազար դրամ, մոտ այդքան գումար էլ ծախսելու է գյուղացին, արդյունքում միայն պարարտացման համար ծախսվելու է մոտ 110 հազար դրամ, դրան էլ  ավելացրած վարի, ցանքի, կուլտիվացիայի, բերքահավաքի  ծախսերը։

«Ընդունենք, տարին բարենպաստ եղավ, բերքի հետ ոչ մի խնդիր չեղավ։ Նույնիսկ այդ պարագայում պատկերացնո՞ւմ եք՝ ցորենի ինքնարժեքն ինչքան է լինելու։ Ի՞նչ են անելու։ Նորից սուբսիդավորելո՞ւ են հացահատիկի համար, պետության փողը հերթական անգամ փոշիացնե՞ն»,-ասաց Հարությունյանը։

Նրա մոտավոր հաշվարկներով, մեկ հա հացահատիկի ցանքատարածության հողը վարելու, մշակելու, պարարտացնելու համար անհրաժեշտ է մոտ 350-400 հազար դրամ։ Երբ մեկ հա-ից ստացվի 20 ց հացահատիկ, մեկ կգ-ն լինելու է ավլի քան 200 դրամ։

«Հիմա հարց, արվե՞լ է որևէ քայլ, որ հացահատիկի խնդիրը լուծվի։ Ասում էին՝ Ռուսաստանում շատ կա հացահատիկ։ Բաղդադում էլ խուրմա շատ կա, հետո՞։ Հիմա Լարսը փակ է, ո՞նց եք բերելու ցորենը։ Երբ բարձրաձայնում ենք պարենային անվտանգության անհրաժեշտության մասին, այս վտանգներն ի նկատի ունենք, հատկապես երբ Հայաստանը պատերազմող երկիր է, պետք է մտածի զինվորին կերակրելու մասին»,-ընդգծեց նա։

Գյուղատնտեսության ոլորտը ոտքի կանգնեցնելու համար, ըստ նախկին պաշտոնյայի, առաջին հերթին պետք են ազգասեր, պետականամետ, նոր պրոֆեսիոնալ մասնագետներ, խիստ համակարգված քայլեր։

Կառավարության վերջին նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը, վկայակոչելով գյուղատնտեսական ապրանքների գնաճը, նկատեց՝ ոլորը հրապուրիչ է դարձել, կոչ արեց մարդկանց իրենց հողերը մշակել։ Սա Աշոտ Հարությունյանին մի պատմություն հիշեցրեց։

«Իմ ծննդավայրում՝ Արթիկի շրջանի Սարատակ գյուղում շատ շուտ Կուլտուրայի տան մի տնօրեն է եղել։ Ես փոքր էի, մեծերն էին պատմում։ Այդ մարդը մի կարմիր պաստառի  վրա գրում էր «Կեցցե 1-ը մայիսի, Բոլորս դեպի դաշտ»։ Պաստառը կպցնում էր մշակույթի տան ճակատին, ու ինքը պառկում տանը։ Հասկացաք, չէ՞, ինչ էի ուզում ասել»,-ասաց գյուղատնտեսը։

Պարենային անվտանգության համատեքստում լուրջ խնդիր կա նաև անասնաբուծության ոլորտում, որոնք նաև  անասնակերի պակասի ու դրա հետևանքով խոտի թանկացման հետևանք են։

«Էդ խելացի անասնագոմերի ծրագիրը... ո՞ւմ էին ի՞նչ խոստացել, ո՞ւմ էին ի՞նչ ուզում ապացուցել։ Արդյունքը «վայելում» ենք հիմա։ Կաթի գինը տեսե՞լ եք։ Նախարարության աշխատակիցներին ուղարկում են Իտալիա, Ռուսաստան, ո՞ր ինչ անեն։ Գյուղեր գնացեք երկու օրով, կտեսնեք, մարդիկ սերմացու ունե՞ն, վարելու հնարավորություն ունե՞ն։ Սերմացու չկա, տեխնիկա չկա, իրացման ու մթերման խնդիր կա, կանոնակարգված չէ»,-նշեց Հարությունյանը։

Շարունակելի։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}