Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այս օրերին Երևանում և մարզերում ընդհանուր ուղևորահոսքը կրճատվել է 30 անգամ

Այս օրերին Երևանում և մարզերում ընդհանուր ուղևորահոսքը կրճատվել է 30 անգամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պարագայում ընդհանուր ուղևորահոսքը կրճատվել է 30 անգամ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին:

Ավինյանի խոսքով՝ մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում: Փոխվարչապետը բոլոր քաղաքացիներին հորդորեց խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներն, որովհետև դրանք արվում են միայն առողջապահական նպատակներով: «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա հենց նշված 7-օրյա ժամկետում հնարավոր կլինի տեղաշարժվել, և անհրաժեշտություն չի լինի քաղաքացիներից ավելի օրեր խնդրել, որպեսզի սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն և գործունեության տեսակները սահմանափակ մնան»,- ասաց Ավինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]