Երկրաշարժ՝ Ճապոնիայում
Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Կագոսիմա շրջանում, տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ: Ռիա նովոստին գրում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կագոսիմա ծոցում, օջախը՝ 10 կմ խորությամբ:
Կագոսիմա շրջանում գրանցվել է մինչև 5 բալ ցնցում՝ ճապոնական 7-բալանոց սանդղակով: Բացի այդ, ցնցումները կարող էին զգալ հարևան 4 շրջաններում:
Ցունամիի վտանգ չկա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ