ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը միշտ ակտիվ դեր է խաղացել ղարաբաղյան կարգավորման գործում, բայց ցանկություն չունի ինչ–որ ջութակ լինել ըստ համարի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի` ղարաբաղյան հակամարտությունում նոր, ավելի ակտիվ փուլի և ՌԴ–ի այդ փուլում «առաջին ջութակ» լինելու հարցին ի պատասխան։
«Կա ցանկություն, այնուամենայնիվ, մոտեցնել կարգավորումն այն ձևերով, որոնք ճանաչվել են քաղաքակիրթ և իսկապես համարվում են արդյունավետ։ Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել, դուք դա գիտեք։ Շարունակելու ենք դա անել` կողմերի հետ սերտ կապեր պահելով»,– ասել է Զախարովան։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում