Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ. Անդրանիկ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին տված իր հարցազրույցով ցուցմունք է տալիս, ըստ էության Սերժ Սարգսյանի դեմ:

Մեր զրույցում երեկ նման կարծիք հայտնեց Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը: Ռոբերտ Քոչարյանն իր այդ հարցազրույցում անդրադարձել էր Մարտի 1-ի գործով, ըստ էության, հիմնական կարեւորագույն խնդիրներին, մասնավորապես՝ փետրվարի 23-ի խորհրդակցությանը, 0038 հրամանին, բանակի ներգրավմանը:

Քոչարյանը Մարտի 1-ի գործով առայժմ որպես վկա հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության: Երեկ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին նոր ծանուցում է ուղարկել։ Այդ մասին երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ նախկին ծանուցմանը Քոչարյանը չներկայանալու հիմնավոր պատճառներ չի ներկայացրել, սակայն հաշվի առնելով, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, ՀՔԾ-ն, ըստ էության, ընդառաջել է եւ նոր ծանուցում է ուղարկել:

Անդրանիկ Քոչարյանի հետ մեր զրույցը ստորեւ.

- Պարոն Քոչարյան, նախ կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանն իր այս հարցազրույցով ցուցմունք տվեց Մարտի 1-ի գործով, եւ իր վրայից պատասխանատվությունը գցեց Մանվել Գրիգորյանի եւ Միքայել Հարությունյանի վրա:

- Կարող ենք արձանագրել, որ Քոչարյանը իր հարցազրույցով իրեն փորձում է հեռացնել այն մեղադրականից, որը Հատուկ քննչական ծառայությունը ներկայացրել է Միքայել Հարությունյանին եւ ցուցմունք է տալիս ոչ թե Մանվել Գրիգորյանի, այլ՝ ըստ էության Սերժ Սարգսյանի դեմ: Մանվել Գրիգորյանի եւ «Երկրապահի» մասով պարզապես ասում է, որ այն ժամանակ «Երկրապահը» ունեցել է տեսակետ, որն իշխանության տեսակետի հետ չի համընկել: Ես էլ գիտեմ, որ այն ժամանակ «Երկրապահը» հավաքվում էր իր կառույցում եւ փորձում էր իշխանության եւ ընդդիմության, համաժողովրդական շարժման հնարավոր բախման ժամանակ, թույլ չտալ իշխանությանը այդպիսի գործողությունների մասին մտածելու: Ռոբերտ Քոչարյանն այդ մասով, կարծում եմ, ճիշտ է նկարագրել այդ ժամանակվա իրողությունները:

- Սերժ Սարգսյանի մասով, մասնավորապես ո՞ր դրվագում է, ըստ էության ցուցմունք տալիս նրա դեմ:

- Երբ հարցազրույցի վերջում ասում է, որ ինքը 0038 հրամանից տեղյակ չի, որովհետեւ անվտանգության եւ բանակի կառավարման հարցերում, ըստ էության, կառավարությունը պետք է տեղեկացված լիներ այդ հրամանի գոյության մասին: Ես չեմ կիսում իր այդ տեսակետը. ինքն անպայման տեղեկացված եղել է, որովհետեւ Գերագույն գլխավոր հրամանատարը ինքն է եղել 2008-ին, եւ 00 հրամանի խիստ գաղտնիության ռեժիմը խոսում է այն մասին, որ Գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն տեղյակ է, այլ՝ առանց իր ցուցումի Միքայել Հարությունյանը երբեք այդպիսի հրաման չէր ստորագրի: Այնինչ, Միքայել Հարությունյանը Փաստահավաք խմբում հարցաքննության ժամանակ իմ հարցին ի պատասխան ասում է՝ այդ հարցը ինչո՞ւ եք ինձ տալիս, պետք է տաք Գերագույն գլխավոր հրամանատարին, որը Ռոբերտ Քոչարյանն էր: Այդ հարցուպատասխանը տեսագրված է եւ հանրությունը տեսել է այդ կադրերը:

- Անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 23-ին տեղի ունեցած խորհրդակցությանը, նա նշում է, որ խորհրդակցություն՝ որպես այդպիսին, չի եղել, այլ եղել է կես ժամանոց հանդիպում հրամանատարական կազմի հետ: Փաստահավաք խմբին հայտնի՞ է, թե այնուամենայնիվ, որքան է տեւել այդ խորհրդակցությունը:

- Ես չեմ կարող ասել՝ կես ժամ է տեւել, 15, րոպե, թե՝ մեկ ժամ, բայց ժամային դիապազոնը ոչ մի նշանակություն չունի: Դա եղել է խորհրդակցություն եւ դա միտված է եղել Երեւանում տեղի ունեցող ցույցերը կանխելուն: Այդտեղ է ծնվել 0038 հրամանի գաղափարը ու պարտադրվել Միքայել Հարությունյանին, ուղղակի ցուցումներ են տրվել նաեւ Ազգային անվտանգությանը եւ Ներքին գործերի համակարգին. իսկ Ազգային անվտանգությունն այդ խորհրդակցությունից հետո շատ ակտիվ քրեական գործեր սկսեց հարուցել այնպես, որ այդտեղ որեւէ պատահականություն չկա: Հատուկ քննչական ծառայությունը եւ քննչական խումբը պետք է սա դարձնի քննության առարկա ու շատ լավ է, որ Քոչարյանն իր պաշտպանական տակտիկական քայլերից ելնելով նաեւ շատ կարեւոր ինֆորմացիաներ է փոխանցում հանրությանը եւ նախաքննական մարմնի համար շատ կարեւոր նյութեր են ի հայտ գալիս:

- Քոչարյանը նաեւ հարցազրույցում նշում է, որ չէր ցանկանում, որպեսզի բանակը ներգրավվի ներքաղաքական զարգացումներին՝ ակնարկելով «Երկրապահի» մասին, նշելով, որ նրանցից շատերը զինված են եղել: Արդյո՞ք ԵԿՄ-ն համարվում է բանակ:

- Ոչ, ԵԿՄ-ն չի համարվում բանակ, բայց այն ժամանակվա երկրապահ կամավորական միության ղեկավար կազմի մի զգալի մասը նույն բանակի բարձրագույն հրամանատարական կազմի գեներալներն են եղել նաեւ: Բանակի ներգրավման խնդիրը Ռոբերտ Քոչարյանը լուծել է Միքայել Հարությունյանին պարտադրելով 0038 հրամանի ստորագրում, երկրապահների խնդիրը չէ, դա հասարակական կառույց է, դա կանոնավոր բանակ չէ. ըստ էության 0038 հրամանով Երեւանում ստեղծվել է բանակի կառավարման նոր մարմին՝ փոխելով բանակի կառուցվածքը, սահմաններից Երեւան են բերել զինված ուժերի ստորաբաժանումներ, եւ ինքը փորձում է դա արդարացնել, որ սահմանում իրավիճակը լարվել է, դրա համար զորքը սահմանամերձ շրջաններից հանել, բերել են Երեւան, ամբողջությամբ աբսուրդ է: Դրա համար եմ ասում՝ ինքը ինչքան շատ խոսի, այնքան նախաքննական մարմինը շատ արժեքավոր նյութեր կունենա իր ձեռքի տակ:

...Չի ցանկացել բանակը ներգրավել, բայց չի կանխել Միքայել Հարությունյանի ապօրինի ստորագրած հրամա՞նը, այդ դեպքում այդքան տարի խոսում են այս հրամանի մասին: Այդ հրամանի գոյության մասին ինքը տեղեկացված էր, ինքը բանակի կառուցվածքն ամբողջությամբ փոխել է՝ թուլացնելով նաեւ մեր դիրքերը առաջնագծում: Եթե շատ խորանանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի շատ հոդվածներ ի հայտ կգան, որոնք խախտվել են այս հրամանի կիրառման արդյունքում: Այնպես որ, նախաքննական մարմինը սկսել է Միքայել Հարությունյանից, իսկ Միքայել Հարությունյանը դրանից առաջ Փաստահավաք խմբում, ըստ էության, մատնացույց է արել Ռոբերտ Քոչարյանի պարտադրանքն այս հրամանին: Հիմա նախաքննական մարմինը տեսնում է, որ այս բոլոր գործողությունները միտված են եղել իշխանությունը զավթելուն, այն ինչ տեղի է ունեցել բանակի ներգրավմամբ՝ իշխանազավթություն է տեղի ունեցել Մարտի 1-ին: Ոչ թե ցուցարարներն են զինված հարձակում կամ ապօրինի սահմանադրական կարգը փոխելու գործողություններ արել, այլ պարզվում է՝ իշխանությունները դեռ փետրվար ամսին Ռոբերտ Քոչարյանի անմիջական հրահանգավորումով իրականացրել են ապօրինի գործողություններ նաեւ Սահմանադրության խախտմամբ. Սահմանադրությունն ակնհայտ խախտվել է եւ նույնիսկ չեն փորձել մի հատ իրավաբանների հետ խորհրդակցեն այս թեմայով, որ գոնե հիմա չխոսեն, որովհետեւ դա այնքան ակնառու է եւ դրա մասին խոսելն իրենց դեմ է ամբողջությամբ շուռ գալու:

- Պարոն Քոչարյան, ճի՞շտ էր Միքայել Հարությունյանից սկսելը:

- Որտեղից էլ սկսեին՝ ճիշտ է, բայց ես կարծում եմ՝ Միքայել Հարությունյանից սկսելը շատ ավելի ճիշտ էր: 0038 հրամանով ի ցույց է դրվում Քոչարյանի՝ որպես նախագահ իր լիազորությունների գերազանցումը, որովհետեւ նոր Սահմանադրությամբ Ռոբերտ Քոչարյանը, իրոք, ունի անձեռնմխելիության իրավունք, եթե իր գործողությունները չեն հակասել Հայաստանի օրենսդրությանը, եւ միայն այս հրամանի գոյությունը, Միքայել Հարությունյանի բացատրությունները եւ զինված ուժերի սպայակազմի բացատրություններն են, որոնք հնարավորություն են տալիս ի հայտ բերել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին իր լիազորություններից դուրս գալու փաստը: Դա է, որ հնարավորություն է տալիս Ռոբերտ Քոչարյանին զրկել անձեռնմխելիությունից, կանչել հարցաքննության եւ մեղադրանք առաջադրել:

- Քոչարյանն ասում էր, որ չի ցանկացել, որպեսզի բանակը ներգրավվի ներքաղաքական զարգացումներին, բայց տեսանյութեր կան, թե ինչպես են սահմանից մայրաքաղաք բերվում զինվորականներն ու զինտեխնիկան: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ինքը փորձում է պաշտպանվել այնտեղ, որտեղ պարզապես պետք է ինքը բացատրությունները տա որպես այդ երկրի այն ժամանակվա համար մեկ պատասխանատու, ինքը չցանկանալով, բայց բանակին ուղղորդել է այդտեղ վերջին հաշվով փետրվարի 29-ի իր այդ ելույթում ասում է՝ իրավիճակ է ստեղծվել, որ մենք ստիպված պետք է բանակի հնարավորություններից օգտվենք, այդ ո՞նց եղավ, որ չի ցանկացել, հենց ինքը ուղղակի այդ ժամանակ բանակին ցուցում տվեց, որ բանակին պետք է օգտագործենք... ինքը ստում է ակնհայտ եւ կարծում եմ, որ նախաքննական մարմնում արդեն իր ցուցմունքները նաեւ իր դեմ ուղղվի, այնպես որ մինչեւ հուլիսի 25-ն ինքը ժամանակ ունի լուրջ վերանայելու իր պաշտպանական տակտիկական հնարավորությունները:

Տեսանյութերը վերցված են «Հայաստանի կորսված գարուն» վավերագրական ֆիլմից 

Տպել
11572 դիտում

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր