Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հրշեջները Գյումրիում մարել են բնակարանի հրդեհը. մեկ քաղաքացի դիմել է բուժօգնության

Հրշեջները Գյումրիում մարել են բնակարանի հրդեհը. մեկ քաղաքացի դիմել է 
բուժօգնության

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 25-ին, ժամը 18։14-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 48 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվում, ներսում կա տուժած քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:51-ին:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժած Տարիել Հ․-ին (ծնված 1941 թ.), ով հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Այրվել է բնակարանի գույքը և մեկ հեռուստացույց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]