News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հռչակավոր Էյֆելյան աշտարակը դարձել է մարզական մրցումների հարթակ։ Փարիզում կայացել է ուղղահայաց վազքը աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրի աստիճաններով։

Այս անգամ մրցմանը մասնակցել է 129 մարզիկ տարբեր մայրցամաքներից, այդ թվում 40 պրոֆեսիոնալ մարզիկներ։ Մինչեւ վերեւ հասնելու համար նրանք հաղթահարել են 1665 աստիճան։ Նշենք, որ վազքի երկարությունը կազմել է 324 մետր։

Տղամարդկանց մեջ հաղթանակ է տարել լեհ Պյոտր Լոբոձինսկին։ Նախորդ երեք մրցումներում էլ նա առաջինն էր հասել։ Այս անգամ նրա ժամանակը կազմել է 7 րոպե 57 վայրկյան։

Կանանց շրջանում անփոփոխ հաղթողը Սյուզի Ուոլշեմն է Ավստրալիայից։ Նա չորրորդ տարին շարունակ պաշտպանում է հաղթողի իր տիտղոսը։ Այֆելյան աշտարակի բարձունքը նա հաղթահարել է 10 րոպե 02 վայրկյանում։

Այս անգամ մրցումը նվիրված էր 2024 թվականին կայանալիք Օլիմպիական ծաղերին։ Խաղերն անցկացնելու իրավունքը նվաճել էր Փարիզը։

Նման ուղղահայաց վազքամրցումներ տարվա ընթացքում տեղի են ունենում աշխարհի տարբեր քաղաքներում՝ Նյու Յորքից մինչեւ Շանհայ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ