Friday, 19 04 2024
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ

Այսչափ հեղինակություն և պառլամենտական մեծամասնություն ունեցող կառավարությունը չպետք է գնա իրավիճակային լուծումների

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով Հարկային օրենսգրքին ու սրա փոփոխությունների անհրաժեշտությանն է անդրադառնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Այս փուլում երկրի տնտեսության համար կարևորագույն հարցը նոր Հարկային օրենսգրքի ընդունումն է: Տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից մեկը Հարկային օրենսգիրքն է, որովհետև կայուն, զարգացող տնտեսական միջավայր պետք է ձևավորվի, որ երկիրը զարգանա, իսկ դրա համար, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, ներդրումներ են պետք: Մինչդեռ ներդրումները պահանջում են ցածր հարկեր, հանգիստ միջավայր և խելամիտ օրենքներ: Օրենքը խելամիտ է, եթե նրանում հաշվի են առնված բոլորի շահերը: Իսկ հարկերը ցածր են, թե ոչ՝ սա արդեն այլ խնդիր է: Եվ պետք է քաղաքական կայունություն: Երկրի ներսում քաղաքական կայունությունը կա: Բայց տարածաշրջանային խնդիրներով հանդերձ՝ մենք ռիսկային վիճակում ենք, և եթե տարբեր միջազգային ռեյտինգային կազմակերպություններ մեզ ռեյտինգավորեն, այդ հանգամանքը միշտ իր բացասական ազդեցությունն ունենալու է:

Ելնելով վերոնշյալներից՝ պետք է գնահատենք, թե Հայաստանում ներդրումների համար որն է առաջնայինը: Բնականաբար, դա Հարկային օրենսգիրքն է, որը խելամիտ լինելով հանդերձ՝ պետք է այնպիսի հարկային միջավայր ստեղծի, որ նպաստավոր լինի, ներդրումներ «բերի»: Այդպիսի ամենալավ միջավայրը ցածր հարկերի առկայությունն է: Կոնկրետ Հայաստանի պարագայում ևս մեկ շատ կարևոր հանգամանք պետք է հաշվի առնենք. հարևանությամբ Վրաստանն է, որը շատ հարցերում մեզանից առաջ է, քաղաքական ու օրենսդրական առումներով մեզանից նպաստավոր պայմաններ է առաջարկում: Նման իրավիճակում պոտենցիալ ներդրող հայերին մենք, բացի հայրենասիրական մղումներից, բիզնեսի առումով գրավիչ առաջարկներ էլ պետք է անենք: Եվ ոչ միայն հայերին:

Որ մեր բիզնես միջավայրում դրական փոփոխություն կա՝ միանշանակ է: Նույնիսկ մշտական խոցելի հարկային ու մաքսային բնագավառներն են փոխվում: Այլևս հսկիչ գներ չեն հարցնում, ներկայացվող հայտարարագրերն ընդունվում են: Կառավարությունը ավելորդ միջամտություններ չի անում տնտեսվարողների մոտ, տնտեսական դաշտում: Մնում է հարկայինը:

Մեր Հարկային օրենսգրքի պրոբլեմն այն է, որ սրան դրվագային են վերաբերվում և դրվագային փոփոխություններ անում: Մեզանում նման քաղաքականությունը, կարելի է ասել, տրադիցիոն է: Հարկային օրենսգիրքը չի գրվել գործարար դաշտում գտնվողներին սպասարկելու համար: Այն գրվել է առանձին մարդկանց, առանձին խմբերի շահերը բավարարելու համար: Գրվել է այնպես, որ նրանով առաջնորդվելիս, եթե գործարարը չունի իշխանության հովանավորությունը, դարձել է խոցելի, և այս իրավիճակից դուրս գալու միակ ձևը եղել է օրենքը շրջանցելը: Իսկ դա նշանակում է կաշառք: Օրենքը գրվել է այս տրամաբանությամբ և տարիների ընթացքում շրջադարձային փոփոխությունների է ենթարկվել, որոնք հիմնականում պայմանավորված են եղել ամեն տարի բյուջեի կատարման ապահովմամբ: Միշտ դեկտեմբերին, երբ ներկայացվում էր բյուջեն, դրա հետ միաժամանակ ներկայացվել են նաև հարկային օրենսդրական փոփոխություններ:

Ընդհանրապես բոլոր այս տարիներին տնտեսական քաղաքականության հիմնական լեյտմոտիվը քաղաքական է եղել. չթողնել, որ երկրում զարգանա փոքր ու միջին բիզնեսը, որի արդյունքում կարող էին ձևավորվել քաղաքական հակառակորդներ: Պայմաններ ստեղծել ընտրությունները կեղծելու, որտեղ հինգ հազար դրամը մեծ արժեք էր այն մարդու համար, ով բիզնես անելու հնարավորություն չուներ, սպասում էր աղքատության նպաստին կամ դրսից հարազատների ուղարկած օգնություններին: Սրա արդյունքում ունեցել ենք չաշխատող, տնտեսությանը չսպասարկող Հարկային օրենսգիրք, որը արագ փոխելու անհրաժեշտություն կա:

Սա է պատճառը, որ վարչապետը, կառավարության անդամները, պատգամավորները առանձին հայտարարություններով հանդես եկան հարկային դաշտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հիմա համաչափ եկամտահարկի մասին առանձին խոսակցություն կա, որ պետք է դառնա 23%: Սրան են վերագրում նաև կենսաթոշակային հարկատեսակի փոփոխությունը, որ շահառուները 2.5% ավելի քիչ վճարեցին, որի արդյունքում պետության բեռը ավելացավ: Շահութահարկի մասին խոսակցություն կա: Խոսում են նաև գույքահարկը 10 անգամ ավելացնելու մասին, իհարկե չգիտեմ՝ ինչ հիմնավորմամբ: Սրանք իրավիճակային լուծումներ են:

Այսչափ հեղինակություն և պառլամենտական մեծամասնություն ունեցող կառավարությունը չպետք է գնար այս քայլերին: Կարելի էր որոշակի ժամկետ նշել ու այդ ընթացքում Հարկային օրենսգրքի, հարկային քաղաքականության հստակ, հեռանկարային գաղափարախոսություն մշակել՝ ներառելով բոլոր հարկատեսակները: Ի վերջո սրանք բոլորը փոխկապակցված են ու պետք է գործեն մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակներում: Սրանով պետք է լուծվեր համատարած հարկային և ծախսային հայտարարագրերի վերջնական ներդրումը: Սա այն հիմնականն է, որ կպարզի մեր տնտեսության իրական պատկերը: Առանց դրա մնացած բոլոր գործողությունները կիսատ կլինեն և չեն ծառայի նպատակին՝ ոչ թե այն պատճառով, որ օրենքը վատն է, այլ պարզապես, որ հնարավորություն չկա ամբողջական վերահսկողության:

Կառավարությունը հայտարարագրերի ներդրման առումով շահագրգռված է: Պարզապես սա շատ բարդ ու աշխատատար աշխատանք է: Միգուցե պետք է փուլերով անել, բայց առանց դրա հնարավոր չէ: Պետք է սկսել: Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրումը պետք է շարունակություն ունենա և ընդլայնվի՝ տարածվելով բյուջեից աշխատավարձ ստացողների, հետագայում նաև բիզնեսի վրա: Սրա արդյունքում կունենանք թափանցիկ, տեսանելի ու կանխատեսելի միջավայր, որը նաև հետագայում նպաստավոր կլինի ներդրողների համար:

Եթե այս ամենը հաշվի չի առնվում, այն առանձին փոփոխությունները, որ հիմա արվում են, միայն վնասելու են: Այստեղ ժամանակի ու ծավալուն աշխատանքի կարիք կա: Բայց համոզված եմ, որ այդ ուղիով են գնալու: Սրա ու Վրաստանի հետ կապված մենք խնդիր ունենք նաև ԵԱՏՄ-ում:

Խնդիրը, որ առաջացավ կապված ցեմենտի հետ Իրանի առումով, կարող է առաջանալ նաև ԵԱՏՄ-ում: Հիմա ԵԱՏՄ-ից ալյուր, կարագ, կաթնամթերք, թռչնամիս ենք կրում ու մրցակցությանը չենք դիմանում: Եթե սկսենք ԵԱՏՄ-ից ցեմենտ ներկրել, ո՞նց է լինելու:

Այս ռիսկերը հաշվի առնելով՝ պետք է ընդունել հիմնավորապես մշակված, հղկված Հարկային օրենսգիրք, որը գոնե առաջիկա 3-5 տարիներին փոփոխության չի ենթարկվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում