Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Էրդողանի հերթական հակահայկական ուղերձը Բաքվից․ ինչի՞ վրա է կառուցվում Ալիևի ու Էրդողանի մարտավարությունը

Բաքվում պաշտոնական հանդիպման արարողությունից հետո երեկ կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Հայտնի է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է երկու երկրների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Էրդողանի պատվիրակության կազմում է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Երկու երկրների ղեկավարները ներկա են գտնվել ռազմական շքերթին: Ի դեպ, շքերթը նվիրված է «բոլշևիկա-դաշնակցական օկուպացիայից Բաքվի ազատագրման 100-ամյակին»:

Շքերթի ժամանակ ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր չէ բացել Հայաստանի հետ երկրի սահմանները և Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: «Առանց հակամարտության կարգավորման, առանց իրենց հայրենի տներ փախստականների վերադարձի չի կարող անգամ խոսք գնալ սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Էրդողանը։

Իհարկե, Էրդողանի այս հայտարարությունը որևէ կերպ անակնկալ համարել չի կարելի․ Ադրբեջան այցելող Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարությունները դարձել են սովորական ու գրեթե բառացի կրկնվում են թուրք-ադրբեջանական բոլոր հանդիպումների ժամանակ։

Հայ-թուրքական երկխոսության նախադրյալներ այս պահին գոյություն չունեն՝ առաջին հերթին այն պատճառով, որ Թուրքիայի ղեկավարության քաղաքականությունը չունի ինտեգրացիոն ռեսուրս և այդ երկիրը սուր հակադրության մեջ է Արևմուտքի հետ՝ ավելի հաստատուն տեղ ունենալով քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պամական հնարավորություն կար 2009-ին, երբ այդ հարցը գտնվում էր նաև միջազգային խաղացողների առաջնահերթությունների օրակարգում։ Այսօր արմատապես փոխվել է իրավիճակը և Երևանը վաղուց որևէ ազդակի չի սպասում Անկարայից՝ թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Հարկ է նկատել, որ Փաշինյանի հայտարարությունը բավականին դրական արձագանք է գտել Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակներում։

Մյուս կողմից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կորցրել է ակտուալությունը նաև Երևանի համար։ Եթե տարիներ առաջ դրանք դիտարկվում էին Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի համատեսքստում, ապա հիմա վիճակն արմատապես փոխվել է՝ Եվրամիության ու Թուրքիայի հարաբերություններում առկա, ըստ էության, անհաղթահարելի ճգնաժամի հետևանքով։

Մյուս կողմից՝ թուք-ադրբեջանական հարաբերությունները էական են նաև ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում։ ԼՂ խնդրում Անկարան իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին, սակայն այս հանգամանքն էլ որևէ կիրառական ազդեցություն չունի կարգավորման գործընթացի վրա։ Այլ խնդիր է, որ Անկարան ու Բաքուն հետևողականորեն հետամուտ են ԼՂ խնդրի կարգավորման ձևաչափի վերանայմանը, այն Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ սեպարատ համաձայնությունների դաշտ տեղափոխելու հեռանկարին։ 2015-16 թթ-ին Մոսկվան ակնհայտորեն խրախուսում էր թուրք-ադրբեջանական այդ մտադրություններն, ինչը հանգեցրեց 2016-ի ապրիլյան պատերազմին։ Ինչքան էլ Էրդողանն ու Ալիևը հետամուտ են 20116-ի ստատուս-քվոյի վերականգնմանը՝ ակնհայտոևրեն դա այս պահին չի մտնում Մոսկվայի առաջնահերթությունների մեջ, ինչը մի քանի անգամ ակնարկել է Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիայի նախագահ էրդողանի հետ ունեցած հանդիպումների ժամանակ։ Ի դեպ, ուշագրավ է, որ արդեն վաղը սիրիական օրակարգով Թուրքիայի նախագահը հերթական հանդիպումն է ունենալու Ռուսատանի առաջնորդի հետ։

Ակնհայտորեն ադրբեջանա-թուրքական տանդեմը հույսը դրել է հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամի վրա, որի հիմնական շահառուն, անշուշտ, Բաքուն է։ Սակայն չենք կարծում, որ աշխարհաքաղաքական այսօրվա բարդ իրավիճակում հնարավոր լինի 2016-ի ստատուս-քվոյի վերականգնման հնարավորությունը։ Նախ՝ Մոսկվայում լուրջ մտավախություններ ունեն, որ այդ պարագայում վերջնականապես կարող են վտանգել իրենց ազդեցությունը Հայաստանում, բացի այդ՝ արևմտյան պատժամիջոցներն էապես սահմանափակել են Ռուսաստանի ու Թուրքիայի մանևրելու հնարավորությունները, մանավանդ որ նրանք առայժմ չեն կարողանում լիակատար կոնսենսուսի հանգել սիրիական հարցում։

Այս համատեքստում վստահաբար կարելի է պնդել, որ Բաքվում Էրդողանի հայտարարությունն ավելի շատ քարոզչական էֆեկտ ունի՝ առանց կիրառական հետևանքերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում