Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի փոփոխությունն ուշացած էր. ՀՀ նախագահի ներկայությունը չօգնեց «Ռոմային»

«Ռոման» առաջին պարտությունը կրեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում: 5-րդ տուրում Պաուլու Ֆոնսեկայի թիմը սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջեց «Ատալանտային»: Վերջինս «Ռոմային» գերազանցեց խաղային գրեթե բոլոր առումներով:

Սպասվածի համաձայն՝ Ֆոնսեկան նախընտրել էր 4-2-3-1 դասավորությունը, որը վերջին խաղերում հաջողություն էր բերում: Խաղալով սեփական հարկի տակ՝ «Ռոման» պարտավոր էր այս մրցավեճում գոնե 1 միավոր վաստակել, բայց… Թիմի գլխավոր մարզիչը նախորդ հանդիպման համեմատ կատարել էր մի քանի փոփոխություններ, որոնք, կարծում ենք, բացասական ազդեցություն ունեցան:

Հիշեցնենք, որ 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության էր հասել «Բոլոնիայի» նկատմամբ: Երեկվա խաղում կիսապաշտպանության աջ եզրում տեսանք թիմի ավագ Ֆլորենցիին, որը սովորաբար խաղում էր պաշտպանության աջ եզրում: Ֆլորենցիի փոխարեն պաշտպանությունում գործեց Սպինացոլան: Վերջին հանդիպումներում «Ռոմայի» կիսապաշտպանության աջ եզրում խաղում էր Կլյուվերտը, որը վատ տպավորություն չէր թողնում և աչքի էր ընկնում արդյունավետությամբ: Հոլանդացի ֆուտբոլիստը պահեստայինների շարքում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

Ֆոնսեկան այս անգամ հիմնական կազմում չէր ընդգրկել նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ ձախ եզրում հնարավորություն տալով Ձանյոլոյին: Կատարված փոփոխությունները ըստ էության ոչինչ չտվեցին «Ռոմային»: Առջևի գծում ոչինչ չէր ստացվում: Միակ նոմինալ հարձակվող Էդին Ջեկոն կտրված էր խաղից: Ենթահարձակվողի դիրքում Պելեգրինին պասիվ էր, իսկ եզրային կիսապաշտպանները ստիպված էին լինում ավելի շատ զբաղվել պաշտպանական գործողություններով: Դեռևս առաջին կեսում «Ատալանտան» կարող էր մի քանի անգամ արդյունքի հասնել: Այնպիսի տպավորություն էր, որ «Ռոման» պայքարում է գոնե 0:0 խաղալու համար:

Երկրորդ կեսում հյուրերի ճնշումը տվեց իր արդյունքը: Փորձելով սրություն հաղորդել հարձակման գծին՝ Ֆոնսեկան Ձանյոլոյի փոխարեն 65-րդ րոպեին խաղադաշտ դուրս բերեց Մխիթարյանին: Թիմի ընդհանուր հոգնածության ֆոնին, սակայն, մեր ֆուտբոլիստին չհաջողվեց բեկել հանդիպման ընթացը, և արդեն 71-րդ րոպեին կոպիտ սխալի հետևանքով հյուրերը առաջին գնդակը խփեցին:

Երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ գլխավոր մարզչի փոփոխությունից հետո «Ռոման» դեռևս կայացման փուլում է: Ավելի ստույգ՝ Ֆոնսեկան դեռևս չի ձևավորել խաղային հստակ մոդել: Պորտուգալացի մասնագետը փնտրտուքների մեջ է: Դրա հետևանքով էլ հաջող հանդիպումների շարքից հետո տեղի ունեցավ կտրուկ անկումը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայում» նորամուտը նշել էր 3-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ մրցավեճում, որն ավարտվել էր Հռոմի թիմի տպավորիչ հաղթանակով՝ 4:2 հաշվով: Մեր կիսապաշտպանը տեղ էր գտել «Ռոմայի» հիմնական կազմում՝ դառնալով 3-րդ գոլի հեղինակը: Ավելին, Մխիթարյանը ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Խաղից հետո Ֆոնսեկան մասնավորապես ասել էր. «Հույս ունեմ, որ սա հաղթանակների սկիզբը կլինի: Մենք բարձր ճնշում գործադրեցինք մրցակցի վրա, ինչն էլ տվեց արդյունք: Մրցակիցը երկու գոլ խփեց, բայց թիմային լավ պաշտպանություն ցույց տվեցինք: Ժորդան Վերետուի ու Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ ավելի շատ կարողացանք վերահսկել գնդակը: Ողջ թիմն այսօր լավ խաղաց»:

Սպասվում էր, որ Մխիթարյանը տեղ կգտներ նաև Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի թուրքական «Բաշաքշեհիրի» դեմ խաղի մեկնարկային կազմում, բայց… Հայ ֆուտբոլիստին հանդիպման մեկնարկում տեսնելու համար գոյություն ունեին մի քանի կարևոր գործոններ: Նախ՝ անհրաժեշտ էր, որ վերջերս «Արսենալից» տեղափոխված կիսապաշտպանը հնարավորինս արագ մերվի նոր թիմի խաղին՝ դառնալով կոլեկտիվի մի մասնիկը: Առաջին խաղում Ա սերիայում ցույց տված տպավորիչ խաղից հետո, կարծում ենք, կարևոր էր Մխիթարյանի ուժերը փորձել նաև Եվրոպա լիգայում: Պետք չէ մոռանալ նաև, որ հայ կիսապաշտպանը Եվրոպա լիգայի խաղարկությունում մեծ փորձ ունի: Ի դեմս Մխիթարյանի՝ Ջեկոյի և Կլյուվերտի «Ռոմայի» առջևի օղակը «Սասուոլոյի» դեմ բավական սուր էր, և այն փոփոխելու անհրաժեշտություն կարծես թե չկար:

Երեկ, կարծում ենք, շատերը համոզվեցին, որ Ձանյոլո-Ջեկո-Ֆլորենցի օղակն այն չէ: Հիշեցնենք, որ «Սասուոլոյի» հետ խաղի համեմատ Ֆոնսեկան ևս առջևի գծում փոփոխություններ էր կատարել: Ենթահարձակվողի դիրքում Ֆոնսեկան օգտագործել էր վնասվածքից ապաքինված արգենտինացի կիսապաշտպան Պաստորեին: Ձախ եզրում, որտեղ խաղացել էր Մխիթարյանը, Ջասթին Կլյուվերտն էր, իսկ աջ եզրում՝ Ձանյոլոն: Ֆոնսեկան փորձում է ցույց տալ, որ ունի մի քանի արդյունավետ տարբերակներ, որոնք ըստ անհրաժեշտության կարող է գործի է դնել:

Երեկ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր, և բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ է մեր հավաքականի ավագը խաղադաշտում հայտնվելու: Ֆոնսեկան հայ ֆուտբոլիստին, կարծում ենք, ուշ մտցրեց խաղադաշտ: «Ատալանտայի» պես թիմի դեմ, կարծում ենք, Մխիթարյանը, լինելով հիմնական կազմում, ավելի շատ օգուտ կտար: Ինչևէ, երեկվա խաղին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտից հետևել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում