Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Շիրակ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

«Շիրակ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է «Շիրակ-2» մարզիչ և Գյումրին ներկայացնող ակումբի նախկին ավագ Տիգրան Դավթյանը:

Վերջինս «Շիրակ»-ի կազմում մասնակցել է 285 խաղի: 2015 թ. ապրիլի 19-ին անց է կացրել 500-րդ հանդիպումը պաշտոնական մրցումներում, որից 406-ը՝ ՀՀ առաջնությունում, 62-ը՝ Գավաթի խաղարկությունում, 3-ը՝ Սուպերգավաթի խաղարկությունում, 27-ը՝ եվրագավաթներում, 1-ը՝ Ազգային հավաքականի, 1-ը՝ երիտասարդական հավաքականի կազմում։ Դավթյանը խաղացել է նաև «Միկա» և «Ուլիս» ակումբներում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]