Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է երկրի տարածքում և դրանից դուրս թմրանյութերի պատրաստմամբ և վաճառքով զբաղվող յոթ անձանց ձերբակալության մասին։ Հանցավոր խմբավորման անդամներից առգրավվել է ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ թմրանյութ։ Ձերբակալվածների թվում կան Վրաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի քաղաքացիներ՝ տեղեկացնում է ria.ru -ն։
Գործակալությունը նշում է, որ թմրամիջոցների արտադրության համար լաբորատոր սարքավորումներ և քիմիական նյութեր են հայտնաբերվել Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում: Ըստ նախարարության՝ ձերբակալվածները մեղադրվում են Հայաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, ինչպես նաև Վրաստանի քաղաքներում թմրամիջոցների ապօրինի արտադրություն իրականացնելու, պահելու և իրացնելու մեջ:
Ձերբակալվածներին սպառնում է 8-20 տարվա կամ անժամկետ ազատազրկում: