Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2345-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2345-ի

PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 76,000-ը, մահացել է 2345 մարդ։ 20,659 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։

Առողջապահության պետական կոմիտեն վարակման 76,288 հաստատված դեպքի մասին տեղեկություն է ստացել 31 նահանգից։ Այժմ հիվադ է 53,284 մարդ, որոնցից 11,477-ի վիճակը ծանր է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Վերջին 24 ժամում ամբողջ երկրում վարակման նոր 397 դեպք է ի հայտ եկել, հիվանդանոցներից դուրս է գրվել 2393 մարդ, մահացել է 109-ը, որից 106-ը՝ Հուբեյում։

Կորոնավիրուսի առկայության կասկածանքով ևս 1361 դեպք է գրանցվել, 113,500 մարդ, ով սերտ շփում է ունեցել հիվանդների հետ, բժշկական հսկողության տակ է։

Հուբեյ նահանգում 24 ժամում հաստատվել է վարակման նոր 366 դեպք, որից 314-ը՝ Ուհան քաղաքում, դուրս է գրվել 1767 մարդ, գրանցվել է 109 մահ, որից 90-ը՝ Ուհանում։

ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի տարածումը համարում է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն և բնութագրել է այն որպես համաճարակ բազմաթիվ օջախներով: Պատվաստանյութ դեռևս չկա: Փետրվարի 14-ին չինացի բժիշկները հայտարարել են, որ գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակավոր արդյունավետ միջոց՝ խոսքն ապաքինվողների պլազման նոր վարակվածներին փոխներարկելու մասին է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---