Բրիտանական սուպերմարկետների ցանցը աուտիստ գնորդների համար «խաղաղ ժամ» է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խանութի սովորական աշխատանքային ժամերի աղմուկը և երաժշտույթունը հնարավոր է՝ նրանց համար տհաճ է: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Խաղաղ ժամը» կամցկացվի շաբաթ օրերը՝ ժամը 9-10: Այդ ընթացքում խանութում լույսը կթուլացվի, երաժշտությունը կանջատվի, կասահմանափակվի նաև բեռնափոխադրող սայլակների աշխատանքը:
Բրիտանական բարեգործական «Աուտիստների ազգային խորհուրդ» կազմակերպության տվյալներով՝ երկրում մոտ 700 հազար մարդ աուտիզմով է տառապում: