28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է փոխվի այն պատկերացումը, որն այսօր աշխարհում գոյություն ունի Արցախի հարցի վերաբերյալ․ Լ․ Ալավերդյան

784503.thumb

Սեպտեմբերի 1-ին Բարդա-Աղդամ ուղղությամբ սահմանահատվածը քայլերթով հատելու ադրբեջանցիների տապալված նախաձեռնությունը փորձված և բավականին արդյունավետ միջոց է․ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը նորից դիմի այս մեթոդին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Այդ մեթոդին մեր ԶԼՄ-ները ուշադրություն չդարձրեցին։ Իրականում դա փորձված, ստուգված և բավականին արդյունավետ միջոց է, երբ Ադրբեջանը օգտագործում է խաղաղ բնակչությանը, խոցելի խմբերին իր քաղաքական հարցերը լուծելու համար»,- նշեց նա։

Լարիսա Ալավերդյանը հիշում է, որ 1988 թ․ փետրվարի 21-ից սկսած արդեն դեպի Արցախ տանող բոլոր ճանապարհները կիսափակված էին խաղաղ բնակիչների կողմից․ «Այն ավտոբուսները, որոնք Երևանից պետք է Ստեփանակերտ հասնեին, քարկոծվել են, դա եղել է բոլոր ճանապարհներին։ Լաչինի ճանապարհը նույնպես փակվել է խաղաղ բնակիչների կողմից։ Կանայք՝ մանկահասակ երեխաների հետ, մեծահասակները նստում էին ճանապարհներին։ Սովետական ժամանակներում չեն կարողացել այդ ժողովրդին ցրել և Արցախ սնունդ չէր հասնում»,- ասաց նա:

Արցախյան շարժման և պատերազմի ժամանակ օգտագործված մեթոդը նորից շրջանառության մեջ է դրվում։ Լ․ Ալավերդյանի նշում է, որ այս անգամ ինչ-ինչ պատճառներով գործողությունը ձախողվել է, բայց նա չի բացառվում, որ այդ մեթոդը նորից գործի կդրվի։

Հիշեցնենք, որ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մի խումբ ադրբեջանցիների կողմից սեպտեմբերի 1-ի առավոտյան, Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»:

Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ նման լարվածությունները, պատերազմի վերսկսումը հնարավոր է կանխել ոչ թե բանակով, այլ միայն դիվանագիտական ճանապարհով։ Ըստ նրա՝ պետք է փոխվի այն պատկերացումը, որն այսօր աշխարհում գոյություն ունի Արցախի հարցի վերաբերյալ։

«Այսօր բանակցությունների սեղանին դրված են միայն Մադրիդյան սկզբունքները, այսօր դրանք անփոփոխ մնում են։ Ես ողջունում եմ բոլոր բանավոր խոսքերը՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան և այլն, բայց սեղանի վրա դրված է միայն ու միայն Մադրիդյան սկզբունքները, որոնց պահանջներից մեկն ընդգրկված է եղել դեռ 1994 թ․-ի Բիշքեքյան արձանագրության մեջ, դա հայկական ուժերի դուրս բերումն է «զբաղեցրած օկուպացված տարածքներից»։ Մենք կեղծ հույսեր չպետք է փայփայենք։ Մինչև չլինեն հիմքային փոփոխություններ, վտանգը միշտ լինելու է։

Հայաստանում կան փորձագետներ, որոնք առաջարկություններ Մադրիդյան սկզբունքների ոչ հեղափոխական փոփոխությունների վերաբերյալ։ Դրա համար իշխանությունները պետք է ընդգրկեն մասնագետների և գործիքակազմ ստեղծվի այդ փորձագետների առաջարկությունները տեղափոխելու դիվանագիտական դաշտ»,- նշեց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ