Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փաշինյանը վերջակետ դրեց Արցախի պատկանելիության հարցում․ Բաքուն դա դիտարկում է պատերազմը վերսկսելու առիթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ու մասնավորապես «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» արտահայտությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շահագրգիռ երկրների մայրաքաղաքներում։ Բաքվի ջղաձիգ արձագանքը, կարծում ենք, չարժե նույնիսկ քննարկել, քանի որ ո՛չ ադրբեջանական կողմի նյարդային ռեակցիան էր անսպասելի, ո՛չ էլ Ադրբեջանի ԱԳՆ-ի ու Ալիևի աշխատակազմի ներկայացուցչի մեկնաբանություններում նոր բան կար։ Հայաստանի արտգործնախարարությունը պատասխան հայտարարությամբ դատապարտել է անձնական բնույթի հարձակումները Փաշինյանի հասցեին ու ափսոսանք հայտնել, որ պաշտոնական Բաքուն անկարող է ընկալել Հայաստանի վարչապետի ելույթի համատեքստն ու բովանդակությունը, որն անդրադարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնականության, համերաշխության, զարգացման և բարգավաճման համահայկական օրակարգի առաջմղմանը։

Իսկ Ղարաբա՞ղը

Առավել ուշագրավ էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը օգոստոսի 9-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը գոհունակությամբ ընդգծել է, որ հակամարտության գոտում՝ շփման գծի երկայնքով, այսօր հարաբերական հանգստություն է նկատվում, բայց միևնույն ժամանակ մտահոգում է այն, որ կողմերը շարունակում են տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին։

«Նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և, հետևաբար, հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջումային տարբերակներ գտնելուն»,- ասել է Զախարովան։

Փաշինյանի հայտարարության համատեքստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ Զախարովան ասել է. «Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի միջոցով»:

Թվում է՝ ամեն ինչ ճիշտ է ասված միջնորդ երկրի ներկայացուցչի կողմից՝ կառուցողականության և հակամարտության խաղաղ կարգավորման ոգուն համապատասխան։ Բայց մի փոքր նրբերանգ կա՝ իսկ Լեռնային Ղարաբաղի բնակչության, ժողովրդի, նրանց կողմից լիազորված իշխանությունների կարծիքը չե՞ն հարցնելու ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշելիս։ Ինչպե՞ս կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի․ սա Հայաստանի ներկայիս կառավարության դիրքորոշման առանցքային կետն է, որի մասին բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործին։ Զախարովայի խոսքում Ստեփանակերտի սուբյեկտայնության հանգամանքը ոչ մի կերպ չի նկատվում։ Եվ առհասարակ, 1994 թ․ Բուդապեշտի գագաթնաժողովին հաստատված եռակողմ՝ Երևան-Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափը վերականգնելու հայկական կողմի հարցումներն առայժմ հավանություն չեն ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների կողմից։ Սրա վառ ապացույցը ս․ թ․ մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությունն էր։

Հայկական կողմի կոպիտ սխալը

Հարցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Քաղաքական և սոցիալական հետազոտությունների սևծովյան-կասպյան ինստիտուտի տնօրեն, պատմաբան Վիկտոր Նադեին-Ռայեվսկին՝ համաձայնելով դիտարկման հետ ու հիշեցնելով, որ ժամանակին՝ 1990-ականների վերջին, հենց հայկական կողմը՝ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունն է թույլ տվել, որ ԼՂՀ-ն դուրս մնա բանակցություններից։ Իհարկե, համանախագահները դրանից հետո էլ շարունակել են հանդիպել Արցախի իշխանությունների հետ և քննարկել շփման գծում տիրող իրադրությանը, հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերը, բայց ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտը ավելի քան 20 տարի չի մասնակցում։

Հիմնախնդրին քաջածանոթ ռուսաստանցի փորձագետ Նադեին-Ռայեվսկին հիշեցնում է, որ 1994 թ․ մայիսին ստորագրված Զինադադարի մասին համաձայնագիրը ենթադրում էր նաև ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին։

«Բայց հետո ինչ-ինչ պատճառներով ղարաբաղյան կողմը դուրս մնաց բանակցություններից։ Հայկական կողմի այս բացթողումը՝ այն, որ Լեռնային Ղարաբաղը դուրս թողնվեց բանակցային գործընթացից, անշուշտ, կոպիտ սխալ էր»,- ասում է փորձագետը։

Փաշինյանը վերջակետ դրեց Արցախի պատկանելիության հարցում

Իսկ Փաշինյանն իր հայտարարությամբ, ըստ Նադեին-Ռայեվսկու, իրերը կոչեց իրենց անուններով և վերջնական հստակեցում մտցրեց Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցում․ «Փաշինյանն ուզում էր հստակություն մտցնել այս հարցում Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք ընտրությունների նախօրեին ու փորձեց հենց այսպիսի տեսակետ դիրքավորել, որպեսզի հստակեցնի, հասկանա ԼՂՀ ղեկավարությունում իր կողմնակիցների դիրքորոշումը։ Դա պարզ է։ Բայց թե որքանո՞վ դա նրան կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա, քանի հարցը միանշանակ չէ»։

Ադրբեջանը դա դիտարկում է որպես առիթ՝ վերսկսելու պատերազմը

Ադրբեջանական կողմը, ռուսաստանցի փորձագետի խոսքերով, Փաշինյանի հայտարարությունն ընկալել է այն իմաստով, որ հայկական կողմը որևէ ցանկություն չունի շարունակելու բանակցությունները կամ փորձում է վիժեցնել բանակցությունները։ Աշխարհում էլ միանշանակ չընդունեցին Հայաստանի վարչապետի ուղերձը։ Բայց ամեն դեպքում դա, ըստ մեր զրուցակցի, հայտ էր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն այն տարածքն է, որն այժմ կարող է դիտարկվել հայերի կողմից որպես զուտ հայկական հող։

«Իհարկե, Ադրբեջանը դա չի ճանաչում ու նման դիրքորոշումը դիտարկում է որպես առիթ հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար։

Հենց սա է ամենաշատը մտահոգում մնացյալ աշխարհին, ու համապատասխանաբար հարց է առաջանում՝ ինչ քաղաքականություն կլինի այսուհետ։ Այսինքն՝ այլևս չեն լինի խոսակցություններ այն շրջանների պատկանելիության մասին, որոնք Ադրբեջանն անվանում է «օկուպացված տարածքներ»։ Այս խոսակցություններն այլևս չեն լինի, և հարցը կարելի է լուծել միայն մեկ ճանապարհով՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելով։ Ու այս պայմաններում Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցային պրոցեսը հարցականի տակ է դրվում։ Թե որքան լուրջ կզարգանան իրադարձությունները հետագայում, որքանով միջազգային հանրությունը կաջակցի Հայաստանի դիրքորոշմանը կամ կպահանջե՞ն արդյոք հայկական կողմից ուղղել իր մոտեցումը՝ ժամանակը ցույց կտա։ Այնուամենայնիվ, այսպես թե այնպես, հարցը պիտի լուծում ստանար։ Համենայնդեպս, տվյալ պահին հայկական կողմը ցույց տվեց, հստակեցրեց իր մտադրություններն ու առաջնահերթությունները։ Իսկ հիմա արդեն հարց է, թե կշարունակվե՞ն արդյոք բանակցությունները, թե՞ ոչ, կպահանջի՞ արդյոք Ադրբեջանը զիջումներ։ Այն, որ Ադրբեջանը կդիմի միջազգային հանրությանը, արտասահմանյան կառավարություններին, պարզ է։

Հետևաբար, մոտ ապագայում կտեսնենք, թե ինչպես կարձագանքեն դրսի ուժերը։ Ըստ իս՝ քանի որ կողմերը այսպես թե այնպես ստիպված են լինելու վերսկսել բանակցությունները, հարկավոր է մտածել այն պլատֆորմի մասին, որը կարող է հիմք դառնալ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունների համար։ Իսկ եթե հարցն այնպես է դրված, որ բանակցություններ ընդհանրապես պետք չեն, ապա դա արդեն միանգամայն այլ մոտեցում է, ու հայտնի չէ, թե մեծ տերությունների ո՞վ կհամաձայնի պաշտպանել այդ մոտեցումը»։

Միացումն ու Արցախի անկախության հարցի տարբեր ասպեկտները

Անշուշտ, երբ խոսում ենք բանակցային գործընթացում Արցախի՝ պաշտոնական Ստեփանակերտի սուբյեկտայնության բարձրացման, արցախահայության կամ ինչպես Փաշինյանն է սիրում ասել՝ Արցախի ժողովրդի կարծիքը հարցնելու, հաշվի առնելու կարևորության և նշանակության մասին, դա պետք չէ խառնել մեր ներհայկական քննարկումների և խոսակցությունների հետ։ Սա բոլորովին այլ հարց է և ունի իր ուրույն համատեքստը։ Արցախը թե՛ մեր ընկալումներում և թե՛ փաստացի Հայաստանի անբաժանելի մասն է՝ ռազմական, տնտեսական, քաղաքական և մյուս բոլոր առումներով, և արցախահայության ու ողջ հայ ժողովրդի երազանքն է, որ Ղարաբաղը վերջնականորեն ու պաշտոնապես վերամիավորվի Հայաստանի հետ։ Համենայնդեպս, 1988-ի համաժողովրդական շարժման ընթացքում սա գերիշխող գաղափար էր ու սրանով է սկսվել պայքարը հանուն Արցախի ազատության։ Բայց եթե փաստացի ազատագրել ենք Արցախը Բաքվի տիրապետությունից ու հիմա ձգտում ենք այդ կարգավիճակի միջազգային ճանաչմանը, այլ խոսքերով՝ միջազգային լեգիտիմացմանը, ապա պիտի հիշենք, որ դա կարող է արվել աշխարհին հասկանալի լեզվով ու միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ինչքան էլ դրանց միջև լինեն որոշ հակասություններ։ Հենց այդ նպատակով էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ինքնորոշվել է, հանրաքվե է անցկացրել՝ հռչակելով անկախ պետություն, և պաշտոնական Երևանը վերջին շուրջ 28 տարիներին հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պիտի կարգավորվի ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հիման վրա։

Այլ հարց է, որ Արցախի անկախության հանգամանքը տարիների ընթացքում որոշ թյուրընկալումների տեղիք տվեց՝ առաջացնելով վտանգավոր մի անջրպետ, բաժանարար գիծ, որը ժամանակ առ ժամանակ դրսևորվում էր «հայաստանցի-ղարաբաղցի» տարանջատումների շուրջ վեճերով, տեղի ունեցող տհաճ միջադեպերով։ Նախքան 2018 թ․ Թավշյա հեղափոխությունը, քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը լիովին լոյալ էր Արցախից սերող Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի վարչակազմերին, օբյեկտիվ կամ սուբյեկտի բնույթի այդ հակասությունները շատ չէին նկատվում։ Բայց երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը, տարաձայնություններն ու խնդիրները ջրի երես դուրս եկան, քանի որ Ստեփանակերտում դեռևս մնում են նույն իշխանությունները, որոնք նույնիսկ Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե բացահայտորեն աջակցում են նախկին ռեժիմի ներկայացուցիչներին[1]։

Անգամ Արցախի նախկին ու ներկա նախագահները ներքաշվեցին Մարտի 1-ի գործին՝ միջնորդելով Երևանի դատարանում, որպես իրենց ընկերոջն ու «զեմլյակին»։ Սա էլ, ի դեպ, սրեց ներքաղաքական կոնֆլիկտը Հայաստանում՝ խորացնելով ճգնաժամը դատական համակարգի խնդիրների շուրջ[2]։ Ու քանի որ հանրային կարծիքն առանց այդ էլ Հայաստանում ապականված էր, չկար հանրային առողջ քննարկումների մթնոլորտ, հեղափոխությունից հետո էլ, այսպես ասած, հետհեղափոխական սինդրոմը, ներքաղաքական կոնֆլիկտներն ու նախկին ռեժիմի ուժերի, նրանց կրեմլյան հովանավորների կողմից նոր կառավարության դեմ սկսված տեղեկատվական/«հիբրիդային» պատերազմն էլ ավելի ապականեցին ու թունավորեցին ընդհանուր մթնոլորտը, այս խառնաշփոթի մեջ ոչ ոք այլևս չփորձեց պարզել, հասկանալ կոտրված տաբուից հետո ի հայտ եկած հակասությունների արմատներն ու դրանց օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառները։ Օրինակ՝ այն պարզ հանգամանքը, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման քաղաքականությունը մարտավարություն է, ոչ թե ռազմավարություն։ Այլ խոսքերով՝ այս թեմային վերաբերող պաշտոնական հայտարարությունները արտաքին դիսկուրսի համար են, դրանց հասցեատերերն արտաքին ուժերն են, բանակցային գործընթացի մյուս կողմերը։ Արցախում առաջացած այս թյուրընկալումները բնական ռեակցիա առաջացրին հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում։ Եղան կուսակցություններ, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը, որը հայտարարեց, թե Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, ու այս խորագրով ավտոերթ կազմակերպեց դեպի Ղարաբաղ։ Եվ «Միացումն» ու վերամիավորման գաղափարը Շարժումից 30 տարի անց կրկին սկսեց գերիշխող քաղաքական թրենդ դառնալ։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում և «Միացում»-ի կոչերը, ըստ էության, այս միտումի արտացոլումն են։

Հղումներ՝
[1] Տե՛ս՝ «Ապրիլյան պատերազմը պետական դավաճանության հետևանք էր. Փաշինյանը գիտի՝ որտեղ փնտրել դավաճաններին»։

[2] Տե՛ս՝ «Փաշինյա՞նը՝ իր «բզիկներով» ու թերություններով, թե՞ Նեռը. իրերն իրենց անունով կոչելու և վճռականորեն գործելու ժամանակը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում