Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Վլադիմիր Գասպարյանի «դիպուկահար» պատասխանը

Երևանի Էրեբունի վարչական շրջանում Weekend բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: Տեղի ունեցածը խիստ նշանային իրադարձություն է երկրում քրեածին վիճակի սրման ֆոնին:

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները չեն աճել: Եթե նույնիսկ դա այդպես է «կատարելագործվել» է հանցագործությունների «որակը», սպանությունները, ինքնադատաստանի դեպքերն այնքան մասշտաբային բնույթ են ստացել, որ վերջին ամիսների Հայաստանն արդարացիորեն համեմատվում է Սիցիլիայի հետ:

Քրեական այս միջավայրում անօգնական վիճակում էր հայտնվել ոստիկանությունը, որին էլ ուղղվում էին քննադատության հիմնական սլաքները` թեև քրեա-օլիգարխիկ համակարգի տրանսֆորմացիան անարյուն տեղի ունենալ չի կարող:

Մյուս կողմից` տեսակետ է հնչում, որ ոստիկանության գործողությունների արդյունավետության անկումը պայմանավորված է այն անորոշությամբ, ինչը հետևանք է հենց ոստիկանությունում մյուս տարի սպասվող կառուցվածքային փոփոխությունների:

Օրեր առաջ, երբ վիրավորվել էր ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը, մենք կանխատեսել էինք, թե շուտով պետք է սպասել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կտրուկ պատասխանին: Այսօր ոստիկանությունը հերթական հանցագործին վնասազերծել է մարտական սերիալների ոճով: Ոստիկանությունում պնդում են, որ այլընտրանք չեն ունեցել, որովհետև մեկ ժամ տևած բանակցություններն անարդյունք են անցել: Իհարկե, ենթադրվում է, որ իրավապաշտպան կազմակերպությունների համար այս պնդումները համոզիչ չեն լինելու:

Տեղի ունեցածը կարելի է համարել Վլադիմիր Գասպարյանի դիպուկ պատասխանը քրեական աշխարհին, նույնիսկ` համակարգի քրեա-օլիգարխիկ սեգմենտին:

Իհարկե, դրանից վիճակի ողբերգականությունը չի պակասում: Մեր հասարակության քրեականացումը նոր թափ է առնում ու դա է գործող համակարգի գործունեության ամեածանր հետևանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում