Thursday, 18 04 2024
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կարևոր այց Ֆրանսիա. ի՞նչ կասի Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում

Հունվարի 22-26-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎՎ) ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում՝ հունվարի 24-ին, ելույթ կունենա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի և նախատեսված ելույթի մասին շատ մանրամասներ առայժմ հայտնի չեն, բայց անկասկած է, որ սա ինքնին շատ հետաքրքիր և կարևոր իրադարձությունը, որը հնարավորություն կտա ակտիվացնել հայկական դիվանագիտությունը Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ամբիոններից մեկում: Փորձագետներին, իհարկե, մնում է միայն ենթադրել, թե ինչ շեշտադրումներ և ուղերձներ կլինեն սպասվող ելույթում:

Ընդունված պրակտիկա

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանն ասում է, որ ընդունված պրակտիկա է, երբ երկրների ղեկավարները ելույթ են ունենում ԵԽԽՎ-ում: Ավելին, «ներքին կարգով» ընդունված է այն սկզբունքը, որ ԵԽԽՎ-ում հրավիրում են ելույթ ունենալ հատկապես այն երկրների ղեկավարներին, որոնք այս կամ այն բնույթի՝ երկար ժամանակ չլուծված խնդիրներ ունեն:

Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ԵԽԽՎ-ն մի ամբիոն է, որի միջոցով կարելի է բարձրացնել մեր երկրի միջազգային հեղինակությունը և միաժամանակ ցույց տալ, որ Հայաստանը ևս եվրոպական ընտանիքի անդամ է: Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթը կարևոր է նաև այն պատճառով, որ տեղի կունենա մի շրջանում, երբ սկսվել է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ անդամ երկրներում:

«Պետք է հաշվի առնենք, որ ԵԽԽՎ-ում նստած են Եվրոպական խորհրդարանի հանգուցային, ակտիվ ներկայացուցիչները: Պարզ է, որ պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ում է Ադրբեջանի պատվիրակությունը, որն անընդհատ, նաև իր բարեկամ երկրների միջոցով, բարձրացնում է իրեն հուզող հարցերը՝ խեղաթյուրված կերպով ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հարցը»,- մեկնաբանեց փորձագետը:

Հովհաննես Իգիթյանը հույս ունի և համոզված է, որ Սերժ Սարգսյանի խորհրդականները ոչ թե Սոչիից են, այլ լուրջ խորհրդականներ են, որոնք հաշվի կառնեն այս նստաշրջանի ընդհանուր օրակարգը, Եվրոպային հուզող հարցերը և պատրաստ կլինեն հնարավոր բոլոր զարգացումներին:

«Օրինակ, այդ նույն Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչներն ունեն երկու զեկույց: Խցկվում են բոլոր թեմաների մեջ և ներկայացնում են իրենց երկրի «փորձը», օրինակ, երեխաների պաշտպանության հարցում և այլն: Պետք է հաշվի առնենք, թե ինչ խնդիրներ կան Եվրոպայում և ցույց տանք, որ Հայաստանն էլ մաս է կազմում այս խնդիրների լուծմանը՝ սկսած միգրացիայից, մինչև քսենոֆոբիա և սոցիալ-տնտեսական հարցեր: Սա մի ամբիոն է, որտեղ կարելի է բարձրացնել մեր միջազգային համբավը՝ ցույց տալով մեր մասնակցությունն այս խնդիրներին, կամ եվրոպական ընտանիքին մեր պատկանելը»:

Մեկնաբանում են պատգամավորները

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով հարցին անդրադարձավ նաև ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զահրաբյանը՝ ասելով, թե չի կարող գուշակություններ անել, թե ինչի մասին ելույթ կունենա նախագահը, և ավելի ճիշտ կլինի, որ այդ հարցին պատասխանեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Բայց նաև ավելացրեց. «Կարող եմ ընդամենը ենթադրել, որ ելույթում, իհարկե, անպայմանորեն կշոշափվի նոյեմբերին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Կարծում եմ՝ կխոսի Եվրոպայում անվտանգության և խաղաղության մասին, բայց ինչ շեշտադրումներ կանի՝ չեմ կարող ասել»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս դժվարացավ պատասխանել հարցին՝ ասելով, որ ավելի ճիշտ կլինի մեկնաբանություններ անել նախագահի ելույթից հետո:

«Նախագահը միշտ դիտարկում է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և ըստ այդմ հանդես է գալիս՝ պաշտպանելով մեր երկրի արտաքին քաղաքական շահերը, բայց այս դեպքում ես կդժվարանամ ասել, թե նախագահի շեշտադրումներն ինչ ուղղությամբ կլինեն: Իհարկե, ենթադրելի է անդրադարձը, բնականաբար, Արցախյան հակամարտությանը, Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի կենսագործման հեռանկարներին»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ մեծամասնության ներկայացուցիչը:

Ի՞նչ է խոսելու Մակրոնի հետ

Հովհաննես Իգիթյանը շատ կարևոր է համարում նաև նախքան Ստրասբուրգ մեկնելը՝ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հնարավոր հանդիպումը: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ հնարավոր և հավանական այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի թե՛ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների և թե՛ Հայաստանի ու Եվրոպական միության միջև վերջերս ստորագրված նոր համաձայնագրի կենսագործման համար՝ նկատի ունենալով Ֆրանսիայի առաջատար դիրքերը Եվրոպայում: Թեև Իգիթյանը կարծում է, որ ցանկալի կլիներ, եթե Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումը լիներ ավելի նպատակային, ոչ թե «առիթից օգտվելով»:

«Որքան տեղյակ եմ՝ Սերժ Սարգսյանը Փարիզում նաև պետք է հանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս հանդիպումը կարևոր է մի քանի հանգամանքներով: Նախ, միշտ պետք է հիշենք, որ Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է Եվրոպայում, մեր խնդիրները հասկացող երկիր է, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Նաև աջակցում է Հայաստանին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում: Նաև համոզված եմ, որ կքննարկվի այս տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք կարևոր մի իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Այստեղ Հայաստանը պետք է, այսպես ասած, ընդունող և նախագահող կողմ լինի: Իհարկե, ցանկացած բարձր մակարդակի հանդիպում եվրոպական ղեկավարների հետ շատ կարևոր է: Ցավալի է, որ վերջերս փոքր-ինչ նվազել է այդպիսի հանդիպումների թիվը՝ հատկապես կառավարական մակարդակով: Չգիտես՝ ինչու Հայաստանի վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, կարծում է, որ իր հիմնական գործունեությունը պետք է ուղղված լինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ աշխատանքին, չնայած որ մեր առևտրաշրջանառությունը և մեր խնդիրների լուծումն ավելի շատ կապված է Եվրամիության հետ: Չեմ կարծում, որ ընդամենը մեկ այցելությամբ Սերժ Սարգսյանը կկարողանա փակել այդ բացը, բայց բոլոր դեպքերում դա շատ կարևոր է: Չեմ ուզում ասել, թե սա ի միջի այլոց հանդիպում է, որովհետև Սերժ Սարգսյանը, գնալով ԵԽԽՎ, գտնվելու է Ֆրանսիայում, և անտրամաբանական կլիներ, եթե չհանդիպեր իր ֆրանսիացի գործընկերոջ հետ: Բայց ես կարծում եմ, որ այդպիսի հանդիպումները պետք է լինեն ոչ միայն առիթը օգտագործելով, այլև նպատակաուղղված՝ Եվրամիության հնարավորինս շատ անդամ երկրների ղեկավարների հետ»:

Ֆրանսիան կարևոր երկիր է մեզ համար

Իգիթյանի խոսքերով՝ պետք չէ թերագնահատել Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարևորությունը. «Մենք Ֆրանսիայի հետ ունենք բավական խոր համագործակցության համաձայնագիր: Մենք մոռանում ենք, որ Ֆրանսիայի հետ համաձայնագրում կան այնպիսի կետեր, որոնք ոչ պակաս խորությամբ են ներկայացված, որքան հայ-ռուսական համաձայնագրի կետերը: Այնտեղ կան կետեր նաև ռազմական ոլորտում համագործակցության, Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում կողմերի համատեղ ջանքերի մասին, էլ չեմ խոսում մշակութային, սոցիալական և այլ ոլորտներում համագործակցության մասին: Եվ ինձ թվում է, որ բոլոր այս հարցերը, հատկապես ռազմական ոլորտում համագործակցությունը, պետք է քննարկվեն՝ հաշվի առնելով Հայաստանի անվտանգության սպառնալիքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում