Euronews-ի լրագրող Ալեքսանդրա Վակուլինան զրուցել է Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանին՝ նշելով, որ երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին:
«Մենք կշարունակենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը, որպեսզի բիզնես միջավայրի, տեղական շուկայի առումով մեր երկիրը ավելի գրավիչ դարձնենք, որպես մեր տարածաշրջանում բիզնես վարելու հարթակ` օգտագործելով մեր առևտրային ռեժիմները: Մենք հիմա փորձում ենք միասնական ապագա ստեղծել՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, Իրանի՝ որպես ազատ տնտեսական գոտի և մի շարք այլ պետությունների հետ առևտրային ռեժիմները»: