×


Նոր մանրամասներ՝ Զազի երեւանյան համերգից

Ֆրանսիացի փոփ-աստղ Զազի երեւանյան առաջին մենահամերգին հաշված օրեր են մնացել: «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում հունիսի 25-ին Հրազդան մարզադաշտում կայանալիք համերգի մասին մանրամասներ են հայտնել կազմակերպիչները:

Համերգային երեկոյի բացումը կանեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը եւ երիտասարդ տաղանդաշատ հայ երաժիշտ Պարգը։

Համերգի հրավիրյալ կատարողն է դուդուկահար Կամո Սեյրանյանը, ով հայկական դուդուկի կախարդական հնչողությունը կփոխանցի հանդիսատեսին Զազի հետ համատեղ կատարմամբ:



Փառատոնի հաջորդ հյուրը կլինի աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգը G-Unit բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին:

Led Zeppelin Symphonic-ի բացառիկ երեկոն էլ տեղի կունենա հուլիսի 9-ին: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի պրեմիերային Լոնդոնում:

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձեւաչափ եւ ստանդարտներ: Այն նախատեսված է լայնածավալ միջոցառումների համար: Փառատոնի հիմնադիրն է «Երեւանյան հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին