Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Պուտինի հոգեվարքը` Հայաստանի նոր մարտահրավեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անկանխատեսելի է եղել իր կառավարման բոլոր տարիներին: Թերևս սա եղել է նրա հաղթաթուղթը, որովհետև ամեն անգամ արևմտյան գործընկերները` ռացիոնալ մտածողությունից ելնելով, կարծել են, որ նա ճակատագրական ինչ-որ կետում կանգ կառնի ու, որպես կանոն, սխալվել են, որովհետև Վրաստանին հաջորդեց, Ղրիմը, հետո` Դոնբասը, Սիրիան:

Ռուսաստանի առաջնորդն աշխարհի հետ տոտալ հակադրության վրա կառուցեց իր իշխանությունը` ինչ-որ պահի կորցնելով արեկվատությունը և որոշելով փոխել աշխարհը: Սրա նշանային դրսևորումը դարձավ ռուսական ագրեսիվ, բայց փնթի միջամտությունը ամերիկյան ընտրություններին: Սա Պուտինի ճակատագրական սխալն էր կամ դրա այսբերգային դրսևորումը, որովհետև Ռուսաստանի առաջնորդն ակնհայտորեն գերագնահատել էր իր ղեկավարած աղքատ կայսրության հնարավորությունները, ռեսուրսները:

Ամերիկացիպերը խփել են ճիշտ տեղին: ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական օբյեկտների հետ կապված պատմությունը ճիշտ չէ դիտարկել միայն արտաքին քաղաքական հարթության վրա, որովհետև սա, ըստ էության, ամերիկյան պատասխան միջամտությունն է Ռուսաստանի ընտրություններին: Միջազգային զարգացումների անբարենպաստ ֆոնին Պուտինն իր հպատակներին ներկայանալու է նվաստացածի, անկյուն քշվածի կարգավիճակով:

2014-ին նա վերածնվող կայսրության առաջնորդն էր, հիմա` գահավիժող կայսրության, երեք տարի առաջ` Ղրիմն ազգային վերածննդի խորհրդանիշ էր, հիմա` Ռուսաստանի իցգոյացման: Ահա ամերիկյան քաղաքականության հետևանքը, ահա այն պատասխանը, որը ստացավ Պուտինը տարիների իր ավանտյուրայի, սադրանքների, միջազգային հարաբերություններում դրսևորված բանդիտիզմի համար: Պուտինի համար թրամփիզմը ԱՄՆ-ին նվաստացնելու միջոց էր, սակայն Ռուսաստանի նախագահը գերագնահատել էր իր ռեսուրսները և թերագնահատել ամերիկյան համակարգի կենսունակությունը: Չեկիստական հոտառությունն այս անգամ դավաճանեց նրան, և Պուտինի իշխանությունը մնաց թրամփիզմի փլատակների տակ: Դոնալդ Թրամփից հիասթափվելու մասին հարցին երեկ Պուտինը տվել է ուշագրավ պատասխան: «Ինչ վերաբերում է հիասթափվելուն կամ չհիասթափվելուն, ապա Ձեր հարցը շատ միամիտ է հնչում: Նա հո իմ հարսնացուն չէ՞, կամ ես հո նրա հարսնացուն կամ փեսացուն չե՞մ», – ասել է նա:

Թրամփն իսկապես Պուտինի հարսնացուն չէ, այլ ավելի շատ նման է հանդուգն տղամարդու, ով ամուսնանալու խոստումով գիշեր է անցկացրել թեթևսոլիկ կնոջ հետ, ով հիմա դառնացած սպառնալիքներ է նետում իր երբեմնի ֆավորիտի դեմքին: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն անցել է «կարմիր գիծը»` գերազանցելով նույնիսկ ինքն իրեն:

«Նրանք պատրաստ են խոտ ուտել, բայց չեն հրաժարվի միջուկային ծրագրից, քանի դեռ չեն համոզվել, որ իրենց անվտանգությունը երաշխավորված է»,- ասել է Պուտինը Հյուսիսային Կորեայի ղեկավարների մասին: Պուտինը ասել է, որ նոր պատժամիջոցների բուն նպատակը ոչ թե Հյուսիսային Կորեային միջուկային նոր փորձարկումներից զերծ պահելն է, այլ Կիմ Չեն Ինին գահընկեց անելը:

«Ռուսաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի փորձարկումները, դրանք սադրիչ բնույթ ունեն: Բայց մենք չենք կարող մոռանալ, թե ինչ պատահեց Իրաքում և Լիբիայում, հյուսիսկորեացիները հաստատ չեն մոռացել: Այս հանգամանքներում պատժամիջոցներն անիմաստ են և անպտուղ»,- ասել է Պուտինը: Այսպիսով` Պուտինը դարձավ համաշխարհային եզակի առաջնորդն, ով քողարկված, սակայն անթաքույց աջակցություն հայտնեց Հյուսիսային Կորեայի իզգոյ ռեժիմին: Նման բան իրեն թույլ չի տալիս անգամ վերջինիս հետ առանձնահատուկ հարաբերություններ և գաղափարական ընդհանրություններ ունեցող Պեկինը:

Քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող և «կարմիր գիծն» անցած Պուտինն արդեն կանխատեսելի ու պակաս վտանգավոր է աշխարհի, սակայն իսկական մարտահրավեր է իր անմիջական հարևանների, այդ թվում` Հայաստանի համար: Նրա ուժը չի պատում Ամերիկայի վրա, բայց լիովին բավարար է, որպեսզի մեր տարածաշրջանը կանգնեցնի փորձությունների առջև:

ՆԱՏՕ-ի զորավարժություններից Հայաստանի հրաժարումն անշառ հետևանք է այն ամենի համեմատ, ինչին ընդունակ է ռուսական կայսրությունը, մանավանդ` հոգեվարքի մեջ գտնվող, «կարմիր գիծն» անցած: Ապրիլյան պատերազմն ու «Հոկտեմբերի 27»-ն անցյալ են հարաբերականորեն, այնպես որ` հուսանք, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարություններում արտահայտվող աջակցությունը չի սահմանափակվում միայն դեկլարատիվ պաթոսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում