1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բելառուսի արդարադատության նախարարի հետ

Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բելառուսի արդարադատության նախարարի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 26-ին հանդիպել է Բելառուսի արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկուն (Олег Слижевский) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը կարևորվել է երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև 2001թ․ կնքված երկկողմ համաձայնագրի, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում ու միջազգային կոնվենցիաների ներքո ստանձնած պարտավորությունների իրականացման շրջանակներում փոխգործակցության զարգացման շարունակականությունը: Մտքեր են փոխանակվել  Հայաստանում և Բելառուսում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու դրանց ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ընթացիկ տարում նախարարությունների ղեկավարների մակարդակով նախատեսված շփումներին, ինչպես նաև՝ հնարավոր փոխայցելությունների իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]