15:12  ,  21 հունվարի, 2018

ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 29-րդ տարեդարձը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) թվիթերյան էջում հայ ֆուտբոլիստին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ:

Հենրիխ Մխիթարյանի քույրը` ՈւԵՖԱ-ում աշխատող Մոնիկա Մխիթարյանը, եւս շնորհավորել է եղբորը՝ Instagram-ում տեղադրելով արխիվային տեսանյութ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանն առաջիկայում տեղափոխվելու է Լոնդոնի «Արսենալ»: Նա արդեն ժամանել է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «Արսենալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով