Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողոցում կոտրեցին Սերժ Սարգսյանի դիմանկարը (լուսանկարներ)

Հասարակություն
30715115_10213025572299733_776608715083087872_n

«ՄերժիրՍերժին » ակցիայի մասնակիցները ավելի քան մեկ ժամ առաջ փակել են Երեւանի Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկը:Տասնյակ վարորդներ ազդանշաններով միանում են ցուցարարներին: Թեեւ այստեղով դեպի Նոր Նորք եւ Ավան տանող ճանապարհները գրեթե կաթվածահար են եղել, բայց տեղում գտնվող ոստիկանները չեն փորձում բացել փողոցը կամ որեւէ կերպ խոչընդոտել ակցիան: Ակցիայի մասնակիցները «հանդիսավոր պայմաններում» խաչմերուկի մեջտեղում կոտրեցին Սերժ Սարգսյանի դիմանկարը: Ոստիկանների գործողությունները ղեկավարող գնդապետը գետնից վերցրեց կոտրած նկարը, վրայից մաքրեց ապակու փշուրները եւ տարավ դրեց ոստիկանական մեքենան: Ցուցարարները նրա հետեւից վանկարկում էին՝ «Ապրի՛ պարոն գեներալը»:    Ի դեպ. ակցիայի մասնակիցները պնդում էին,ո ր Սերժ Սարգսյանի լուսանկարը դպրոցներից մեկից է բերվել  բայց տեղեկատվությունը  ճշտել չհաջողվեց։ Ավելի ուշ, ակցիայի մասնակիցները մեքենաներով ու ոտքով շարժվեցին դեպի Նոր Նորք:   Լուսանկարները՝ Հակոբ Կարապետյանի