Բաժիններ՝

Կադրեր են ցուցադրվել «Գահերի խաղի» նոր եթերաշրջանից

HBO հեռուստաալիքը պրոմո-հոլովակ է հրապարակել 2019 թվականի ամենասպասված հեռուստասերիալների անոնսով: Տեսանյութում կադրեր են տեղ գտել «Գահերի խաղի» նոր եթերաշրջանից։

Հոլորվակում նաեւ դրվագներ են ցուցադրված «Սուր առարկաներ», «Մեծ փոքր սուտը», «Իսկական դետեկտիվ» եւ «Բարբերշոփ» սերիալներից: Ինչպես ավելի վաղ հայտնել է HuffPost-ը, «Գահերի խաղը» սերիալի նոր եթերաշրջանը կարող է թողարկվել ավելի ուշ, քան պլանավորված էր: Կինեմատոգրաֆիստ Ջո Բաուերի խոսքով, որը պատասխանատու է շոուի հատուկ վիզուալ էֆեկտների համար, նախագիծը 2020 թվականին կհավակնի «Էմմի» պարգեւին: Մրցանակի անվանակարգման իրավունք ստանալու համար սերիալը պետք է թողարկվի 2019 թվականի հունիսի 1-ի եւ 2020 թվականի մայիսի 31-ի միջեւ ընկած շրջանում:

Այսպիսով՝ եթերաշրջանի մեծ մասը կթողարկվի 2020 թվականի ամառվանից ոչ շուտ: Ավելի վաղ պատրաստվում էին «Գահերի խաղը» սերիալի ութերորդ եթերաշրջանը թողարկել 2019 թվականի ապրիլին: Այդ դեպքում այն կարող էր «Էմմի» մրցանակին հավակնել արդեն 2019 թվականին: Այնուամենայնիվ, պարգեւի ներկայացուցչի խոսքով, կազմակերպիչները երբեմն բացառություն են անում, եւ եթե մի քանի էպիզոդներ թողարկվեն մինչեւ հաջորդ տարվա վերջը, ապա դրանք կարող են ներառվել հավակնորդների ցուցակում: Ավելի վաղ բրիտանացի դերասանուհի Սոֆի Թյոռները հայտարարել էր, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը ամենաարյունալին եւ հուզականը կդառնա սերիալի պատմության մեջ:

«Գահերի խաղը» 2011 թվականից թողարկվում է HBO ալիքով: Յոթերորդ եթերաշրջանն ավարտվել է օգոստոսի 28-ին, ցուցադրված վերջին էպիզոդը դիտումների ռեկորդ է սահմանել սերիալների շրջանում: Նկարահանման ութերորդ մասը, որն ավարտվել է հուլիսին, կդառնա եզրափակիչը:

https://www.youtube.com/watch?v=ouA24T1Tz-Y

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս