211652_close_icon
views-count165140 դիտում article-date 14:21 28-04-2020

Խոշոր ավտովթար-հրդեհ Լոռու մարզում. «ՈՒԱԶ»-ը, 150 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, կա 1 զոհ, 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09։30-ի սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի 35 TR 542 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռև անհայտ հանգամանքներում Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից սարային հատված բարձրացող գոտում կորցրել է ավտմեքենայի կառավարումը և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբբ՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ըստ դեպքի վայրում հավաքվածների, 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը 8 տարեկան երեխա է, ով այրվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխում են Երևանի այրվածքաբանության կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր