News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատավարձի, թոշակների նվազագույն չափը չբարձրացնելը դեռ չի նշանակում, որ միջին աշխատավարձը կամ բնակչության եկամուտները չեն աճում։ Այդ մասին «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Մենք ունենք միջին աշխատավարձի 2.7% աճ։ Այո, մենք ասել ենք, որ 12 տոկոսային կետով նվազեցնելու ենք հինգ տարում։ Այո, առաջին տարում նվազումը քիչ է, սակայն դա նշանակո՞ւմ է, որ հաջորդ տարիներին էլ է այդպես լինելու։ Իհա՛րկե ոչ»,- նշել է վարչապետը եւ հավելել. «Մեր տնտեսության վիճակը, եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է եւ՛ քարերը հավաքենք, եւ՛ ջրենք, եւ՛ պարարտանյութ տանք, որ հետո սերմը ցանենք եւ այդ սերմից օգուտ ստանանք։ 2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը, որովհետեւ մենք այս տարի հետագա կայուն աճի համար անհրաժեշտ շատ հիմքեր դեռ չենք դրել։ 2018-ին դա անելու ենք, օրինակ՝ կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ՝ 70%-ով ավելացրել ենք։ Մենք պետք է մի քանի տարի քրտնաջան աշխատենք, հիմքերը ստեղծենք՝ սա է ամբողջ «գաղտնիքը»։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեկ տարում չենք կարող լուրջ թռիչք ունենալ աղքատության ցուցանիշի նվազեցման գծով, բայց հնարավոր է՝ առաջին մեկ կամ երկու տարվա ընթացքում էական բարելավում չլինի»։

Հարցին, թե բնակչությունը ե՞րբ կսկսի փոփոխություններ զգալ, այդ աճը ե՞րբ կսկսի շոշափելի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա, վարչապետը պատասխանել է. «Մենք ասել ենք՝ ամեն տարի գործողություններ ենք անելու, որ դրական փոփոխությունները զգացվեն։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը միաժամանակ կզգան դա եւ նույն չափով. մեկը մի քիչ շուտ կզգա, մյուսը՝ ավելի ուշ։ Կարծում եմ՝ 2019 թվականին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք եւ տանում ենք ճիշտ ուղղությամբ։ Եթե մենք 2018, 2019 թվականներին նույն քաղաքականությունը վարենք, մարզպետներն ու համայնքապետերը աշխատեն այդ ուղղությամբ, ներքին ներդրողի ակտիվությունն աճի, պետական կառավարման համակարգում բյուրոկրատիան նվազեցնենք, օրենսդրական դաշտը բարելավենք՝ այդ ամենը ժամանակ է պահանջում»։

Ըստ վարչապետի, այնպես չի, որ բիզնեսն անմիջապես արձագանքում է մեր քայլերին, դու ինչ էլ ասես՝ գործարարները, լինելով ամենապրագմատիկ խավը, որոշակի դադար են վերցնում, որ հասկանան՝ ինչ է լինելու։ «Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն»,- նշել է Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ