News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հուլիսի 8-11-ին ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները դանակահարության երեք դեպք են բացահայտել:

Առաջին դեպքը գրանցվել է հուլիսի 8-ին. հիվանդանոցից ահազագ է ստացվել, որ աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով մի քաղաքացի Նոր Արեշից տեղափոխվել է բուժօգնության: Բժիշկների փոխանցմամբ,24-ամյա տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու:

Իրավապահները պարզել են, որ դանակահարությունը կատարվել էր Նոր Արեշի 16-րդ փողոցի 34-րդ տան մոտ: Անգամ կասկածյալ է հայտնվել:

Բայց հուլիսի 9-ի երեկոյան հիվանդանոցից դանակահարության երկրորդ ահանզանգն է ստացվել: Կրծքավանդակի հետին պատի ձախ կեսի աջ եւ ձախ գոտկային շրջանի աջ սրունքի կտրած-ծակած վերքերով անհետաձգելի բուժօգնության էր տեղափոխվել Արցախի փողոցի մի բնակիչ: Նա եւս ի վիճակի չէր հաղորդում տալու:

Ոստիկանները պարզել են, որ մինչ վնասվածք ստանալը նա Արցախի փողոցի 8Բ շենքի մոտ անհայտ պատճառով վիճել էր ինչ-որ երիտասարդների հետ: Վեճը կռիվ էր դարձել ու հանգուցալուծվել դանակահարությամբ: Ոստիկանները պարզել են, որ կասկածյալն նույն թաղամասի բնակիչ մի անչափահաս է, նրան այժմ որոնում են:

Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին ոստիկանության Էրեբունի բաժին է ներկայացել Նոր Արեշի բնակիչ 22-ամյա Հովհաննես Շ.-ն: Նա խոստովանել է, որ իրենց տան մոտ 2 օր առաջ դանակահարել է մի երիտասարդի, երբ վերջինս միջամտել էր իր եւ իր ծանոթի վեճին:

Դանակահարության 3-րդ դեպքն արձանագրվել է հուլիսի լոյւս 11-ի գիշերը: Կրծքավանդակի ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերքով շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա մի քաղաքացու: պարզվել է, որ դանակահարությունը կատարվել է Արտաշատի խճուղուց Նուբարաշեն տանող ճանապարհին: Ժամեր անց իրավապահները հայտնաբերել են կասկածյալին եւ բերման ենթարկել: Նա 18-ամյա Հակոբ Հ.-ն էր: «Դանակով խփել եմ իմ ինքնասիրությանը կպնելու համար: Քֆուր էր տվել ինձ»,-ասել է նա ոստիկանությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ