211652_close_icon
views-count35641 դիտում article-date 16:12 03-12-2020

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգուց հրազենային վնասվածքով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 21։00-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում վիրավոր քաղաքացի կա։ Մինչ կժամանեին ոստիկանները, այդ քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 60-ամյա Ատոմ Ղարիբյանն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև անհայտ տիպի ատրճանակ։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր