Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լյուքսեմբուրգը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Ժան Ասելբորնին

Լյուքսեմբուրգը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման գործում. Արմեն Սարգսյանն ընդունել է Ժան Ասելբորնին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, նախարար Ասելբորնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով եւ մաղթել հաջողություններ:

Նա վստահեցրել է իր երկրի շահագրգռությունը  Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում կարեւորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվող հնարավորությունները։ Խոսվել է նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ: Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ուսանելի է համարել Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]