Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Իրանը պատրաստ չէ գազի մրցունակ գին առաջարկել Հայաստանին»

«Իրանի Ազգային գազային ընկերության ներկայացուցչի հայտարարությունը լիովին տեղավորվում է Իրանի ընթացիկ էներգետիկ քաղաքականության շրջանակներում: Իրանը, որը բնական գազի պահուստներով երկրորդ երկիրն է աշխարհում, միջազգային պատժամիջոցների որոշակի մեղմացումից հետո ակտիվորեն փորձում է դիվերսիֆիկացնել կապույտ վառելիքի արտահանումը բոլոր ուղղություններով։ Դա հատկապես ակներև է դառնում Հարավային Պարս հանքավայրում ծավալվող ակտիվությունից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Իրանի Ազգային գազային ընկերության ղեկավար Համիդ Ռեզա Արաքին հայտարարությանը, որ Թեհրանը պատրաստ է աշխուժացնել Հայաստանի հետ գործակցությունը գազի մատակարարումների ոլորտում:

«Դիվերսիֆիկացման ուղղություններից մեկն էլ Հայաստանն է, որի հետ Իրանն ունի գործող, բայց ոչ լիովին օգտագործվող ենթակառուցվածք: 2,3 մլրդ խմ թողունակություն ունեցող Իրան-Հայաստան գազամուղը այսօր ապահովում է ընդամենը 400 մլն խմ գազի մատակարարում, այսինքն խողովակաշարի ներուժի 20 տոկոսն էլ չի օգտագործվում: Այս առումով կարող ենք փաստել, որ հայ-իրանական էներգետիկ երկխոսության ակտիվացման համար առկա են բոլոր տեխնիկական նախադրյալները: Սակայն բացի տեխնիկական նախադրյալներից պետք է հաշվի առնել նաև հարցի ֆինանսատնտեսական կողմը»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ այս հարցում երկու կարևոր հանգամանք կա.« Նախ, եթե ռուսական բնական գազը սահմանին արժե 150 դոլար, ապա իրանականը՝ մոտ 185: Լավ կլիներ, եթե իրանական կողմը մատակարարման ծավալները ավելացնելու մասին խոսելիս կենտրոնանար այս առանցքային հարցի վրա՝ նշելով, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է մրցունակ գին առաջարկել Հայաստանին: Պետք է փաստեմ, որ դա անելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մի կողմից ռուսական գազի արդյունահանման ինքնարժեքն այսօր աշխարհում թերևս ամենացածրն է՝ մոտ 20 դոլար, մյուս կողմից՝ 2021-2022 թթ. ուժի մեջ պետք է մտնի ԵՏՄ ընդհանուր գազի շուկայի նախագիծը, որը թույլ կտա զուտ կոմերցիոն գործիքակազմ կիրառելով ազդել գազի գնի վրա: Այս ամենից բացի պետք է հաշվի առնենք նաև այն, որ իրանական գազն այսօր դե-ֆակտո իր որակով զիջում է ռուսականին, որը, ինչպես հայտնի է, կրկնակի վերամշակում է անցնում: Ես ամենևին էլ չեմ փորձում գերագնահատել հայ-ռուսական գազային առևտուրը, պարզապես իրանական գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին խոսելիս պետք է տրվեն բոլոր վերոնշյալ հարցերի պատասխանները»,-ընդգծեց Դավթյանը:

Նշենք, որ իրանական կողմի պաշտոնյաների հայտարարություններին զուգահեռ օրերս կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով նոր գազամուղի հնարավորությանը, նշել էր, որ ամեն ինչ կախված է Իրանից, քանի որ այդպիսի դեպքերում որոշիչը մատակարար պետության դիրքորոշումն է, գազն իրացնելու շուկայի առկայությունը, իսկ Հայաստանը պատրաստ է միշտ: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ արձագանքել էր, թե իր հետ շփումներում իրանական կողմից նշում են, որ Հայաստանն է արգելակողը։ Փորձագետի խոսքով վարչապետի ԱԺ-ում արած հայտարարությունը նախ և առաջ վերաբերում էր գազի տարանցմանը դեպի երրորդ երկիր: «Այստեղ դժվար է չհամաձայնել, քանի որ դա միջազգային պրակտիկա է, երբ հենց մատակարարն է նախաձեռնում տարանցիկ գազամուղի շինարարությունը: Օրինակ, Վրաստանով անցնող Բաքու-Թբիլիսի-Էրզրումի կամ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարության գործում Վրաստանի մասնակցությունը զուտ նոմինալ էր: Այնպես որ կամ պետք է փորձենք դեռ 2015-ին նախաձեռնված սվոփային մոդելը վերակենդանացնել, ինչը քիչ հավանական է, կամ էլ զարգացնենք էներգետիկ դիվանագիտությունը՝ ապացուցելու, որ իրանական գազը դեպի երրորդ երկրներ արտահանելու համար Հայաստանը օպտիմալ միջանցք է: Մնացած բոլոր դեպքերում գործ ենք ունենալու քաղաքական շահարկումների հետ»,-ընդգծեց Դավթյանը:

Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե որքանով կարող է ռուսական «Գազպրոմ»-ը խոչընդոտ հանդիսանալ Հայաստան-Իրան գազային գործակցությանը, Դավթյանը նկատեց.« Չեմ կարծում, որ ռուսական Գազպրոմն այսօր նման նպատակադրում ունի: Եվ ոչ թե այն պատճառով, որ ռուսական մոնոպոլիստը լիբերալ շուկայի կողմնակից է: Իրան-Հայաստան գազամուղն այսօր տնօրինվում է Գազպրոմի կողմից, և ցանկացած որոշում կապված հայաստանյան շուկայում իրանական գազի ծավալների ավելացման հետ պետք է կայացվի Գազպրոմի հետ մեկտեղ: Ավելին, Գազպրոմը տնօրինում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգը, հետևաբար, նրա դիրքորոշումը սակագների գոյացման հարցում ևս առանցքային է լինելու: Բացի այս ամենից, այսօր հենց Գազպրոմը դիտարկում է Իրան-Հայաստան գազամուղը որպես այլընտրանքային միջանցք: Հիշենք 2016 թվականի ռուս-վրացական բանակցությունները Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի հետագա օգտագործման վերաբերյալ: Այդ ժամանակ Գազպորմը հայտարարեց, որ եթե Վրաստանը չընդունի իր պայմանները, ապա հայկական շուկան բնական գազով կապահովվի իրանական գազմուղով, դրանով իսկ ըդգծելով, Իրան-Հայաստանի գազպրոմյան պատկանելիությունը»,-եզրափակեց Վահե Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում