Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թ. հուլիսի 22-ին Առաջին համաշխարհային պատերազմում Ալաշկերտի օպերացիայի ժամանակ Կովկասյան բանակի հրամանատարությունը պահեստային ուժերից կազմեց հատուկ հարվածային զորախումբ և գեներալ Ն. Ն. Բարաթովի հրամանատարությամբ Դահար գյուղի մոտից հարձակվեց Աբդուլ Քերիմ փաշայի զորախմբի վրա։

*           1918 թ. հուլիսի 22-ին  Շուշիում տեղի է ունենում Արցախահայության անդրանիկ համագումարը (ԱՀՀ), որը Լեռնային Ղարաբաղը հայտարարում է «անկախ վարչա-քաղաքական տարածք», ընտրում է Ազգային խորհուրդ և հիմնում ժողովրդական կառավարություն։

*           2012 թ. հուլիսի 22-ին  մահացել է Գալյա Նովենցը՝ հայ անվանի դերասանուհի (ծնվ.՝ 1937)

*           1099 թ. հուլիսի 22-ին խաչակիրների կողմից ստեղծված Երուսաղեմի թագավորության ղեկավար դարձավ Գոդֆրուա Բուլյոնցին։

*           1878 թ. հուլիսի 22-ին  ծնվել է Յանուշ Կորչակը՝ լեհ բժիշկ, մանկավարժ, գրող, լրագրող, հասարակական գործիչ։ Նա առաջինն էր, ով քայլեր ձեռնարկեց երեխաների իրավունքների և երեխաների լրիվ հավասարության պաշտպանության ոլորտում (մահ.՝ 1942 թ.)։

*           1927 թ. հուլիսի 22-ին հիմնադրվեց «Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը։

*           1944 թ. հուլիսի 22-ին  ստեղծվեց Արժույթի միջազգային հիմնադրամը։

 

Հիշարժան փաստեր

*             Աղը միակ հանքանյութն է, որն օգտագործվում է մարդկանց կողմից իր մաքուր ձևով:

*             Աղը համեմունքներից ամենահինն է:

*             «Աղ» բառի ծագումը, ըստ որոշ ժամանակակից գիտնականների, կապված է Արևի հետ. Արևի հին սլավոնական անվանումը Solon է:

*             Բնության մեջ աղը հայտնաբերվում է գալիլիտային հանքանյութի տեսքով, որը նաև հայտնի է որպես «ռոք աղ»:

*           Հին Հռոմում յուրաքանչյուր հյուր բերում էր աղ՝ որպես բարեկամության նշան:

*           Տարբեր երկրներում և տարբեր քաղաքներում կան աղի հուշարձաններ:

*           Աշխարհում աղի միայն 6 տոկոսը օգտագործվում է սննդի համար, իսկ ձմռանը ճանապարհի վերամշակման համար՝ 17 տոկոսը: Մնացած 77 տոկոսն օգտագործվում է արդյունաբերության մեջ:

*           Աղը լայնորեն կիրառվում է ժամանակակից արդյունաբերության` սննդի, քիմիական, կաշվի, ներկերի և լաքերի, փայտանյութերի, քիմիական նյութերի, սառնարանների և այլ ոլորտներում, մետաղագործության մեջ, տրանսպորտում:

*           Մարդիկ ծովի ջրից աղ են ստանում ավելի քան 4000 տարի: Ծովային աղ հանելու վաղ տեխնոլոգիա էր փոքր լճակները ծովային ջրով լցնելը: Ջուրը գոլորշիացավ, և արդյունքում ստացված աղը մնաց լճակի ներքևի մասում:

*           Մեռյալ ծովի աղի բաղադրությունը զգալիորեն տարբերվում է այլ ծովերի աղի կազմից: Այն պարունակում է մոտ 50,8 տոկոս մագնեզիումի քլորիդ, 14,4 տոկոս կալցիումի քլորիդ, 30,4 տոկոս նատրիումի քլորիդ և 4,4 տոկոս կալիումի քլորիդ: Իսկ աղի համակենտրոնացումը կազմում է մոտ 300 տոկոս: Աղի մեջ սուլֆատները քիչ են, բայց համեմատաբար շատ են բրոմիդները: Սա Մեռյալ ծովին թույլ տվեց դառնալ եզակի բժշկական հանգստավայր, որը ստեղծվել է բնության կողմից՝ միլիոնավոր զբոսաշրջիկների ներգրավելով աշխարհի տարբեր երկրներից:

*           Մեկ անձին օրական անհրաժեշտ է ընդամենը 350 միլիգրամ աղ, մինչդեռ միջին ամերիկացին սպառում է օրական 3,5 հազար միլիգրամ:

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]