Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Volkswagen-ն ու մարդատար ГАЗел-ը. վիրավորների մեջ կան երեխաներ.

Հասարակություն
gazel

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևեր արձանի հարևանությամբ, բախվել են թիվ 50 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 14 33ԼԼ համարանիշի և Volkswagen Polo մակնիշի 311 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է: Դեպքի վար են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:  Վթարի հետևանքով 3 հոգի, որոնից 2-ը անչափահաս երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն: Մանրամասն՝ այստեղ