Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Եթե Հայաստանի սահմանամերձ 30 բնակավայրերում հուսադրող սպասումներ չկան, ուրեմն մի բան այն չէ. Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ ամբողջ օրը սահմանամերձ բնակավայրերից մեկն այցելությունից հետո այսօր չկարողացա քնել։ Սահմանամերձ գյուղերի համատարած աղքատությունը, սահմանապահ գյուղացիների անճարությունն ու անելանելիությունը, և ամենակարևորը հարմարվողականությունն ու անհուսությունը հանգիստ չի տալիս։

Գյուղացիները պատմում էին, որ 2017թ․ ԱԺ ընտրություններից առաջ գյուղերից մեկն է այցելել հանրապետական Աշոտ Արսենյանը (Ջերմուկի Աշոտը)։ Գյուղացիների առաջ քաշած կենսական խնդիրներին ի պատասխան տխրահռչակ հանրապետական օլիգարխը հրաժարվել է որևէ ներդրում անել՝ ցինիկաբար ավելացնելով՝ ուզում եք ընտրեք, ուզում եք մի ընտրեք՝ միևնույն է ընտրվելու եմ։

Գյուղացիների մեկ ուրիշ շրջանակից իմացա, որ հնարավոր էսկալացիայի դեպքում Խնձորուտ գյուղի գաղտնի տարհանման ճանապարհը, օրինակ, մի քանի տարի է անձնրևների պատճառով փակվել է և չնայած բազմաթիվ խոստումներին ոչինչ չի արվել այն վերաբացելու համար։

Ամենացավալին գյուղի տարեց կանանց հետ զրույցի վերջին խնդրանքն էր ինձ՝ ազգային ժողովի պատգամավորիս, թե բա Գագիկ Ծառուկյանի նման մի բարերար-հովանավոր գտեք մեր գյուղի համար, որ կարողանանք ապրել։

Եթե Հայաստանում հեղափոխություն է եղել ու Հայաստանի սահմանամերձ 30 բնակավայրերում կյանքի որակական փոփոխության մասին հուսադրող սպասումներ չկան, ուրեմն մի բան այն չէ մեր երկրում, և մենք ճիշտ ուղղությամբ չենք շարժվում։

Երկիրը պետք է ունենա զարգացման ռազմավարություն, որի առանցքը պետք են դառնան Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, ու ոչ թե նախկինների օրինակով հարկային արտոնություններով և հոսանքի վարձերի զեղչերով մարդկանց աչքին թոզ փչելով, այլ անհրաժեշտ ենթակառուցվածքները շուտափույթ կարգի բերելու որպես գերառաջնահերթություն սահմանելով։

Հարկային արտոնությունները, կոմունալ վարձերի զեղչերը չեն կարող փոխել մարդկանց կյանքի որակը, չեն կարող բիզնեսին ու ներդրողին ուղղել դեպի սահմանամերձ բնակավայր, եթե պետությունը չի ապահովել սահմանամերձ գյուղերի տարրական ենթակառույցների՝ ճանապարհների, խմելու և ոռոգման ջրի հարցերը․․․

Սահմանամերձ բնակավայրը մեր երկրի սրտի զարկն է։ Այստեղ պետք է ուղղվեն մեր ժողովրդի բոլորի հատվածների ուշադրությունը։

Սահմանամերձ բնակավայրերում մարդիկ պետք է ապահովված լինեն ամենաորակյալ բժշկական սպասարկմամբ, այստեղ պետք է մեր երեխաներն ամենալավ մանկապարտեզները հաճախեն և ստանան ամենափայլուն նախնական կրթությունը։

Չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի երևանյան կաբինետներում հանգիստ օրեր մաշել ու ամառվա շոգը օդորակիչի անընդմեջ աշխատանքով հաղթահարել, երբ սահմանամերձ բնակավայրերի կենսապահովման հարցերը համապատասխան մարմինների սեղանների առաջնահերթությունների մեջ ամենաառաջնայինը չէ։

Արագ գործել է պետք, անմնացորդ աշխատանք է պետք։ Սահմանը չի կարող սպասել, թե մենք խելքներս երբ կհավաքենք գլուխներս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում